Ինչպե՞ս նվազեցնել դեմքի մաշկի յուղոտությունը

Սա թերևս յուղոտ մաշկ ունեցողներին տանջող ամենացավոտ հարցերից մեկն է։ Ու եղանակների տաքանալուն հետ մեկտեղ այս հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում։

 

Ճիշտ է՝ դիմափոշին, թերմալ ջուրն ու յուղազերծող անձեռոցիկներն իսկական փրկություն են, բայց դրանք չեն օգնում նվազեցնել յուղոտության մակարդակը։ 

 

Հիմնվելով առաջատար մաշկաբանների խորհուրդների վրա՝ ես մշակել եմ խնամքի հատուկ իմ համակարգը, որով էլ կկիսվեմ ձեզ հետ։ 

 

1. Առաջին կանոնը երևի արդեն շատերին է հայտնի.

Ես երբեք չեմ չորացնում իմ մաշկը սպիրտային հիմքով նյութերով, սալիցիլաթթվով կամ կավից դիմակներով։

Այդ մի ժամանակ էր տարածված, որ յուղոտ մաշկը պետք է չորացնել (ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ այդպես վարվել ☹️

Հիմա գրեթե բոլորը գիտեն, որ դրանից մաշկն ավելի է «գազազում» և յուղոտվում։

 

2. Ես միշտ հիդրոֆիլային յուղ եմ օգտագործում։ Դրա մասին մանրամասն արդեն կիսվել եմ նախորդ հոդվածներից մեկում, անպայման անցիր հղումով և ծանոթացիր 😊 

 

3. Հատկապես ամռան ամիսներին ցածր թթվայնությամբ լվացվելու միջոցներ եմ նախընտրում։ 

Ագրեսիվ միջոցներ օգտագործելով միայն ավելի վատ արդյունք ենք ստանալու:

 

4. ՄԻՇՏ՝ անկախ եղանակից օգտագործում եմ արևապաշտպան քսուքներ։ Այս կետը կարևոր է հատկապես յուղոտ և պրոբլեմային մաշկ ունեցողների համար։

Սրանց մասին ես նույնպես կիսվել եմ ձեզ հետ:

Ինչպե՞ս նվազեցնել դեմքի մաշկի յուղոտությունը

5. Չեմ մոռանում տոնիկի մասին։ Սա ևս շատ կարևոր կետ է։

Տոնիկներն ընտրում եմ այն սկզբունքով, որ կա՛մ լինեն հանգստացնող, կա՛մ բաղադրությունում պարունակեն քիչ քանակությամբ սալիցիլաթթու կամ թեյի ծառի յուղ։ 

Վերջիններս օգնում են պայքարել ավելորդ յուղոտվածության դեմ:

Շուտով ավելի մանրամասն կկիսվեմ իմ սիրելի տոնիկներով և դրանց կատարած գործառույթներով։

 

ԲԱՅՑ սալիցիլաթթվով կամ թեյի ծառի յուղով տոնիկ օգտագործելիս ՊԱՐՏԱԴԻՐ Է արևապաշտպան քսուքի օգտագործումը։

 

6. Թթուներ

Դրանք ուղղակի անփոխարինելի են ավելորդ յուղոտվածության դեմ պայքարում։

ԲԱՅՑ դրանց հետ պետք է լինել չափազանց զգույշ, որպեսզի չայրեք մաշկը։ Պետք է օգտագործեք միայն նրանք, որոնք նախատեսված են տանը կիրառելու համար, խստորեն հետևեք տուփի վրա  գրված հրահանգներին, 

ոչ մի դեպքում 

մաշկին երկար չպահեք և

 հաճախ չօգտագործեք։

 

Ես թթուների օգնությանը դիմում եմ 7 կամ 10 օրը մեկ անգամ՝ ՊԱՐՏԱԴԻՐ երեկոյան։

 

Ցանկացած թթու օգտագործելիս 

ԱՆՊԱՅՄԱՆ Է արևապաշտպան քսուքի օգտագործում, եթե իհարկե չեք ուզում սկսել  պայքարել արդեն պիգմենտացիայի դեմ։ 😇

 

7. Շաբաթը մեկ անգամ  պիլինգներ  եմ անում։ 

Հիշում ենք իհարկե, որ եթե գտնվում եք ակնեի ակտիվ շրջանում, ընտրում ենք առանց հարթեցնող մասնիկների տարբերակը: Այլ կերպ ասած՝ խուսափում եք կոշտ սքրաբերից:

 

Ես առհասարակ նախապատվությունը տալիս եմ նուրբ գամաշներին:

Եթե սիրում եք կավից դիմակներ, օգտագործեք դրանք շաբաթը մեկ միայն:

 

Վերջ, այսքանը)))

Ինչպե՞ս նվազեցնել դեմքի մաշկի յուղոտությունը

Եվ հիշեք՝ ինչքան շատ խնամքում ներառեք խոնավացնող և հանգստացնող կոմպոնենտներով միջոցներ, այնքան ավելի լավ յուղոտ մաշկի համար)))

Այդպես կխուսափեք մի շարք խնդիրներից, այդ թվում և ավելորդ յուղոտվածությունից:

 

Դե, մինչ հանդիպում 😉

 

Անպայման հետևիր Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։

 

Շնորհակալություն, գեղեցկուհի

Մաշկի խնմաք, ակնե, պայքար ակներ դեմ, մաշկի ավելորդ յուղոտվածություն, ավելորդ յուղոտություն