Արևապաշտպան միջոցներ. մեր անտեսանելի օգնականները

Պետք չէ թերագնահատել արևապաշտպան միջոցների կարևորությունը, քանի որ դրանք անփոխարինելի են մեր մաշկի համար՝ հատկապես պրոբլեմային մաշկի դեպքում:

Արդեն ապացուցված է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ վտանգավոր են մաշկի ևառողջության համար:

Ամենաթեթև վնասը, որ նրանք կարող են պատճառել՝ մաշկի վաղաժամ ծերացումն է, կնճիները և պիգմենտացիան:

Չնայած այս ամենին՝ դեռ կան շատ մարդիկ, ովքեր SPF միջոցներ չեն օգտագործում:

Շատերն էլ մտածում են, որ արևապաշտպան միջոցները պետք է օգտագործել միայն ամռանը՝ ակտիվ արևի ժամանակ:

Իրականում արևապաշտպան միջոցներ կամ SPF պարունակող խնամքի ու դեկորատիվ կոսմետիկայի միջոցներ պետք է օգտագործել կլոր տարի:

Արևապաշտպան միջոց օգտագործելիս պետք է հետևել մի քանի ոսկե կանոնի:

Հակառակ դեպքում դրանք ավելի շատ վնաս կպատճառեն, քան օգուտ:

 

  • Նախ՝ ընտրեք միջոցը ելնելով ձեր մաշկի տիպից:

ՕՐԻՆԱԿ՝ յուղոտ և պրոբլեմային մաշկի համար ընտրեք առանց յուղերի և սիլիկոնների տարբերակը, թեթև տեքստուրա ունեցող քսուկները, գելերը, սփրեյերը…

 

  • Արևապաշտպան միջոցն օգտագործեք տանից դուրս գալուց 20-30 րոպե առաջ: Եթե լողափին եք, պաշտպանությունը թարմացրեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ:

 

  • Միայն մարմնի համար նախատեսված միջոցը պետք չէ օգտագործել դեմքի համար. որպես կանոն դրանք ավելի խիտ և յուղոտ են լինում:

 

  • Դեմքի համար ընտրեք 30-50+ SPF տարբերակը

 

  • Երեկոյան լավ լվացեք մաշկը. արևապաշտպան միջոցները , որպես կանոն, դժվար են լվացվում և խցանում են ծակոտիները:

 

  • Կարևոր է իմանալ նաև, որ SPF-ը պաշտպանում է միայն B տեսակի ճառագայթներից:

Եթե ցանկանում եք պաշտպանվել նաև A տասակի ճառագայթներից, ընտրեք այն միջոցը, որի վրա նշված է UVA/ PA++++

Հիմա ներկայացնեմ դեմքի արևապաշտպան միջոցների իմ թոփ 5-ը

Արևապաշտպան միջոցներ. մեր անտեսանելի օգնականները

 

  1. Avene SPF 50+

 

arevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, Avene, Ավենarevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, Avene, Ավեն

 

Արագ ներծծվում է և չի ծանրացնում մաշկը:

Քանի որ իր մեջ պարունակում է նաև Avene թերմալ ջուր, հանգստացնում է մաշկն ու գրգռվածությունը:

 

 

  1. Biore UV Aqua Rich Watery Essence SPF 50

 

arevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, Biore, Բիորե

Ես սա փորձեցի իմ սիրելի բլոգերներին լսելով և չփոշմանեցի)))

Այն մաշկի վրա չի թողնում սպիտակ բծեր, քրտինքա և ջրակայուն է:

Պաշտպանում է և՛ B, և՛ A տեսակի ճառագայթներից:

 

 

 

  1. La Roche – Posay Anthelios Shaka SPF 50+

 

arevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, arevapashtpan, արևապաշտման միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, La Roche – Posay, լա ռոշ պոզե

Սա նույնպես շատ թեթև միջոց է, որը չի թողնում սպիտակ հետքեր և յուղոտ փայլ: Ունի UVA և UVB պաշտպանություն:

 

Արևապաշտպան միջոցներ. մեր անտեսանելի օգնականները

 

  1. VICHY Capital Ideal Soleil SPF 50 Anti-Ageing 3 in 1

 

arevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем, VICHY, VICY, виши, վիշի

Սա հակատարիքային միջոց է: Այն թեթև է, հեշտ ներծծվում է, ԲԱՅՑ թեթևակի սպիտակեցնում է մաշկը: Ունի անփայլ ֆինիշ:

 

 

BONUS

Blistex SPF 25

 

arevapashtpan, արևապաշտպան միջոց, SPF, ՍՊՖ, солнцезащитный крем,շուրթերի պաշտպանություն, շուրթերի բալզամ

Արևից պետք է պաշտպանել ոչ միայն մաշկը, այլև շուրթերը)))

 


Հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բաժնի այլ հետաքիքիր հեդվածները կարդալու համար անցեք հետևյալ հղումով:

P.S. Որպեսզի պետքական տեղեկատվությունը միշտ աչքի առաջ լինի, կարող եք գրանցվել կայքում և Ձեր անձնական էջում պահպանել ցանկացած նյութ` սեղմելով վերնագրի ներքևում գտնվող SAVE կոճակը: