Իսկ Ձեր մաշկը տառապու՞մ է Vitamin C-ի պակասից

Vitamin C –ն ունի բազում առավելություններ. այն ոչ միայն բարձրացնում է մեր իմունիտետը, այլև անփոխարինելի բյութի միջոց է:

Երբ այն պակաս է օրգանիզմում մաշկն ու ատամների էմալը բարակում են, երկարում է վերքերի լավաման գործընթացը և այլն:

Vitamin C–ն հզոր հակաօքսիդանտ է, որը հիանալի չեզոքացնում է ազատ ռադիկալները: Հենց այս վիտամինի շնորհիվ է օրգանիզմում կոլագեն արտադրվում, ինչն էլ, ինչպես գիտենք, ապահովում է մաշկի էլաստիկությունը:

Այլ կերպ ասած՝ ազատ ռադիկալները՝ անկայուն ատոմները քայքայում են բջիջները, ինչի պատճառով էլ մեր մաշկը ծերանում է, իսկ Vitamin C-ն այն վահանն է, որը պաշտպանում է մեզ, մաշկին առողջ երանգ և տեսք հաղորդում, արագացնում ռեգենարացիան՝ այդպիսով երկարացնելով մաշկի երիտասարդությունը:

Առհասարակ մասնագետները խորհուրդ են տալիս Vitamin C ընդունել աշնանն ու ձմռանը, երբ ոչ միայն թուլանում է մեր իմունային համակարգը, այլև վատանում է մաշկի և մազերի վիճակը:

Այսօր բյութի շուկայում շատ են Vitamin C-ով միջոցները, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով վերևում թվարկածս առավելությունները:

Իրականում ես շատ եմ սիրում նմանատիպ միջոցներ՝ կլինեն դրանք կրեմի, շիճուկի, թե ուղղակի լվացվելու գելի տեսքով:

Դրանք շատ լավ պայքարում են պոստակնեի հետքերի դեմ (խոսքը, բնականաբար, թարմ հետքերի մասին է):

Ասեմ ավելի՝ լավ միջոց օգտագործելիս բշտիկից հետո նույնիսկ հետ չի մնում կամ շատ թույլ և գրեթե չնկատվող կետ է մնում:

Իսկ Ձեր մաշկը տառապու՞մ է Vitamin C-ի պակասից

ՍԱԿԱՅՆ այսպսի միջոցները ևս ունեն իրենց օգագործման կանոնները.

📌 Նախ անպայման ստուգեք ալերգիայի բացակայությունը, հատկապես զգայուն մաշկի դեպքում:

📌 Եթե մաշկին ունեք բաց վերքեր կամ ակտիվ բորբոքումներ

📌 ԱՆՊԱՅՄԱՆ պետք է գտագործել արևապաշտպան միջոց (տարվա ցանկացած եղանակին): Հակառակ դեպքում դուք ոչ միայն չեք ազատվի հետքերից, այլև վստահաբար ձեռք կբերեք նորերը:

📎Հա ու փոքրիկ գաղտնիք.

եթե օգտագործում եմ Vitamin C–ով կրեմ կամ շիճուկ, ապա այն քսելուց հետո սպասում եմ 15 րոպե, որպեսզի լավ ներծծվի և «չկոնֆլիկտի» այլ միջոցների հետ: 

 

Առհասարակ ես Vitamin C պարունակող իմ միջոցներն օգտագործում եմ բացառապես երեկոյան խնամքում:

 

 

Դե ինչ, այսօր այսքանը

Մինչ հանդիպում, գեղեցկուհի 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։