Պլազմոլիֆթինգ. բարի՞ք, թե չարի՞ք

Պլազմոլիֆթինգը (պլազմոթերապիան) անհնարինը դարձրեց հնարավոր ինձ համար: Չեմ վախենա ասել, որ այն իսկական փրկություն դարձավ մաշկիս համար:

Ես երևի դեռ երկար տանջվեի և պայքարեի ակնեից հետո մնացած ոչ միայն հետքերի, այլև փոսիկների դեմ (դեմոդեկոզից հետո մաշկի վրա խորը փոսիկներ են մնում), եթե չհանդիպեի մաշկաբանիս, ով էլ խորհուրդ տվեց այս պրոցեդուրան:

Քանի որ այն ժամանակ շատ քիչ մասնագետներ էին պլազմոթերապիա անում (Հայաստանում էսթետիկ բժշկության մեջ շատ տարածված չէր), բժիշկս խորհուրդ տվեց համացանցում լավ ուսումնասիրել մեթոդը (չնայած, որ ինքն էլ մանրամասն բացատրել էր) և նոր որոշում ընդունել:

Պլազմոլիֆթինգը սեփական արյան պլազմայի միջոցով մաշկի ոչ վիրահատական վերականգնողական և երիտասարդացման պրոցուդուրա է:

Այն օգնում է կոլագենի, էլաստանի արտադրմանը, ակտիվացնում է հյուսվածքների վերականգնումը, օգնում զգալիորեն սպիտակեցնել մաշկ գույնը:

Մեթոդը բնական է, քանի որ պրոցեդուրայի համար օգտագործվում է միայն ցենտրիֆուգացված (լեյկոցիտներից և էրիթրոցիտներից մաքրված և մի քանի անգամ թրոմբոցիտներով խտացված) պլազման:

Սովորաբար պրոցեդուրան իրականացնում են կուրսով՝ մինչև 8 անգամ՝ 2-4 շաբաթ պարբերականությամբ:

Սակայն մաշկաբանս խորհուրդ տվեց անել միայն 3 պրոցեդուրա՝ 4 շաբաթ պարբերականությամբ:

Բուն պրոցեդուրան ցավոտ չէ, քանի որ հատուկ մազով ցավազրկում են: 1-2 օրից ներարկումներից առաջացած այտուցվածությունն ու կարմրությունն անցնում է, իսկ 1 շաբաթից արդեն տեսանելի դառնում արդյունքը:

Պլազմոլիֆթինգ. բարի՞ք, թե չարի՞ք

Ինչպես արդեն նշեցի՝ 3 պրոցեդուրայի արդյունքում (այսինքն՝ 3 ամսում) լցվեցին մածկիս փոսիկները, պոստակնեի հետքերն անցան 90%-ով:

Հենց սա է պատճառը, որ պլազմոլիֆթինգը ես փրկություն եմ համարում, բայց կա մի քանի ԲԱՅՑ, որոնք պետք է հաշվի առնել.

  1. Քանի որ խոսքը գնում է ներարկումների մասին, շատ կարևոր է, որ պրոցեդուրան կատարի բժիշկը
  2. Քանի որ պրոցեդուրայի համար երակից պետք է արյուն վերցնել, ԿԱՐԵՎՈՐ է պրոցեդուրան կատարել կլինիկայում՝ ստերիլ պայմաններում հետագայում անցանկալի բարդություններից խուսափելու համար:
  3. Պրոդեցեդուրան ունի մի քանի հակացուցում.
  • Քաղցկեղ
  • Շաքարային դիաբեդ
  • Իմունային համակարգի հիվանդություններ
  • Վարակիչ հիվանդություններ
  • Արյան համակարգի հիվանդություններ
  • Բարձր ջերմություն
  • Հղիության և լակտացիայի շրջան

 

Սիրելի գեղեցկուհիներ, անել պրոցեդուրան, թե ոչ՝ որոշում եք դուք: Եթե որոշեք անել, ԱՆՊԱՅՄԱՆ դիմեք մաշկաբանի և խորհրդակցեք նրա հետ:

 

 


P.S. Որպեսզի պետքական տեղեկատվությունը միշտ աչքի առաջ լինի, կարող եք գրանցվել կայքում և Ձեր անձնական էջում պահպանել ցանկացած նյութ` սեղմելով վերնագրի ներքևում գտնվող SAVE կոճակը:

Հետաքրքիր այլ հոդվածների համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում