d’Alba White truffle first spray serum. իմ բացահայտումը

Հրաշք խոնավացում ձեր մաշկի համար 😇

Աղջիկներ, այսօր ուզում եմ կիսվել իմ բացահայտումով, որը փորձելուց հետո գրեթե վստահ եմ, որ դուք նույնպես կսիրահարվեք նրան այնքան, որքան ես:

Այս շիճուկն առաջին անգամ տեսել եմ իմ սիրելի բլոգերի մոտ, ու որոշեցի եղանակների ցրտելուն պես անպայման փորձել այն:

Աշնան քամոտ ու ցուրտ եղանակներին մաշկի ճիշտ խոնավացումն առանցքային նշանակություն ունի: Ես ինքս շատ եմ սիրում խանավացնող պրոդուկտներ, քանի որ դրանք առողջ մաշկի կարևոր բաղկացուցիչներից են:

d’Alba White truffle first սփրեյ-շիճուկ. հիանալի խոնավացնող պրոդուկտ:

Սկսեմ նրանից, որ d’Alba բրենդը կորեական է, որն օգտագործում է իտալական տեխնոլոգիաներ:

Այս շիճուկն իմ առաջին ծանոթությունն էր բրենդի հետ ու, ես ուղղակի հիացած եմ:

Սա սպիտակ տրյուֆելով շփրեյ-շիճուկ է, որը սնուցում է մաշկն ու նրան առողջ փայլ հաղորդում, չի խցանում ծակոտիները, հակաօքսիդանտ է:

Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար:

d’Alba White truffle first spray serum. իմ բացահայտումը

Քանի որ իմ մաշկը յուղոտ է, իմ կողմից կարող եմ ասել, որ այն իդեալական համապատասխանում է ինձ, մաշկին չի թողնում յուղի հետքեր:  Ունի շատ անուշ բույր, որն արագ ցնդում է՝ թողնելով միայն փափկության և խնամվածության զգացողություն:

Շատ հարմար է օգտագործել. պետք է միայն թափահարել ու վերջ:

Ինձ համար հիմա այս միջոցը փոխարինում է և՛ տոնիկին, և՛ շիճուկին:

Ես այն օգտագործում եմ առավոտյան՝ լվացվելուց հետո՝ մինչ խոնավացնող քսուքը:

Խորհուրդ են տալիս շիճուկն օգտագործել նաև օրվա ընթացքում՝ մեյքափի վրա՝ վերջինս թարմացնելու համար, սակայն ես երբեք այդպես չեմ անում:

Շատ հարմար է օգտագործել տոնային քսուքի տակ, որպես բազա, քանի որ դեմքին ցողելուց հետո թողնում է կպչուն շերտ, որը հետո անցնում է:

Բավականին շահավետ է. մեկ սրվակը հաստատ երկար կծառայի ձեզ:

 

P.S. Նկարը վերցված  Wildberiies կայքից

Դե ինչ, այսքանը

Մինչ հանդիպում, գեղեցկուհի 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։