Ակնե և պրոբլեմային մաշկ. իմ անկեղծ պատմությունը

Կյանք ակնեի հետ կամ ինչպես սովորել կրկին ընդունել քեզ, վերադարձնել ինքնավստահությունդ և սկսել պայքարել

Ակնե, պրոբլեմային մաշկ, անկեղծ պատմություն, յուղոտ մաշկ, մաշկի խնամք, acne, akne, postacne, postakne
Ակնե և պրոբլեմային մաշկ. իմ պատմությունը

Ողջույն, ես Միկաելլան եմ և այսօր կպատմեմ իմ կյանքի շատ բարդ մի փուլի մասին:

Երկար պատմություն՝ երջանիկ ավարտով: Հուսով եմ՝ սրանով կօգնեմ շատերին:

Մաշկի հետ կապված խնդիրներ չունեցող մարդկանց համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է
զգում այն մարդը, ով խուսափում է ավելորդ անգամ հայելու մեջ նայել, ով տանից դուրս գալու
համար ստիպված է տոնայինի մի քանի շերտ քսել դեմքին, ով այլևս չի ընդունում և չի սիրում
իրեն…մարդ, ով չի կարողանում ապրել իր արտացոլանքի հետ:

Սա բարդ խնդիր է, որի հետ, ցավոք, բախվում են շատերը (խոսքը 1-2 բշտիկի մասին չէ)

Նախ ասեմ, որ իմ մաշկը յուղոտ է, իսկ դա արդեն նշանակում է, որ այն ապրիորի պրոբլեմային
է: Սակայն իսկական պրոբլեմը սկսվեց, երբ ես համալսարանի առաջին կուրսում էի: Ասել, որ
մեկ շաբաթում մաշկս դարձավ պարզապես անճանաչելի, նշանակում է չասել ոչինչ:

Հիմա կմտածեք, որ չի կարող այդպես միանգամից ամեն ինչ սկսվել, իսկ ես կպատասխանեմ՝
ԿԱՐՈՂ Է: Կարող է,եթե ձեր մոտ սկսվել է դեմոդեկոզ հիվանդությունը:

 

“Դեմոդեկոզը բավականին տարածված մաշկային հիվանդություն է: Հիվանդության հարուցիչը
ենթամաշկային տիզն է՝ դեմոդեքսը, որը բնակվում է ճարպագեղձերում և մազարմատներում:

Հիվանդության զարգացմանը նպաստում են հորմոնալ, նյութափոխության և նյարդային
խանգարումները, արևի ճառագայթների ազդեցությունը և այլն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեմոդեկոզի բուժման համար նախատեսված միջոցները պետք է նշանակվեն
ՄԻԱՅՆ բժշկի կողմից: Ոչ մի դեպքում ՉԻ ԿԱՐԵԼԻ զբաղվել ինքնաբուժությամբ:”

 

Ակնե և պրոբլեմային մաշկ. իմ անկեղծ պատմությունը

ՊԱՅՔԱՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ

Մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ որտեղ դնել ստորակետը

Իմ պայքարը բարդ էր, երկար ու սխալներով լի:

Ամենամեծ սխալս այն էր, որ շատ երկար ժամանակ պահանջվեց, մինչև հասկացա, որ պետք է դիմեմ
բժշկի՝ մաշկաբանի: Միայն դրանից հետո սկսվեց բուժման երկար ճանապարհս:

Սիրելի աղջիկներ, ակնեն հիվանդություն է (կրկնեմ՝ խոսքը 1-2 բշտիկի մասին չէ), լուրջ
հիվանդություն, որը պետք է բուժվի բժշկի կողմից: Մի վարանեք, մի տանջեք ձեզ ու ձեր մաշկին և
դիմեք մասնագետի:

Իմ պայքարը բարդ էր, որովհետև բացի նրանից, որ պետք էր պայքարել հիվանդության դեմ, դեռ պետք
էր պայքարել նաև «սրտացավ», «նրբանկատ» ծանոթ ու անծանոթ մարդկանց դեմ, որոնք իրենց
պարտքն էին համարում խորհուրդ տալը, անզեն աչքով ախտորոշում անելն ու բուժման իրենց մեթոդն
առաջարկելը: (Երբեք չանեք այդպես, եթե չեք ուզում դիմացինին ավելի ցավացնել☺️

 

Ինչո՞ւ եմ սա պատմում և, առհասարակ, ինչո՞ւ որոշեցի ստեղծել իմ բլոգը.

Պատասխանը շատ պարզ է. ուզում եմ օգնել, օգնել, որ շատերը չկրկնեն այն սխալները, որոնք թույլ եմ
տվել ես, օգնել, որպեսզի մարդիկ հասկանան. ակնեի հետ բախվելիս պետք չէ փակվել, ամաչել,
մեկուսանալ, քողարկել, պետք է ՊԱՅՔԱՐԵԼ)))

Պայքարի իմ պարզ բանաձևը հետևյալն է.

  1.  Զինվել համբերությամբ
  2.  Հասկանալ, որ քողարկելը լուծում չէ և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել
  3.  Գիտակցել, որ այս խնդիրն ունի լուծում
  4.  Գտնել լավ ՄԱՇԿԱԲԱՆ և նրա հետ միասին սկսել բուժումն ու հաղթանակ տանել ☺
  5. Երբեք շպարով չպառկել քնելու. դեմքն անհրաժեշտ է լվանալ օրը երկու անգամ՝ գոլ ջրով և մաշկին
    համապատասխան լվացվելու միջոցով
  6.  Սրբիչի փոխարեն օգտագործել անձեռոցիկ կամ ամեն անգամ սրբվել նոր սրբիչով (չեք
    պատկերացնում իմ մաշկի համար ինչ կարևոր կետ է սա)
  7. Ամենակարևորը՝ երբեք չգցել ինքնագնահատականը, սիրել ու հոգ տանել մաշկի մասին
Ակնե, պրոբլեմային մաշկ, անկեղծ պատմություն, յուղոտ մաշկ, մաշկի խնամք, acne, akne, postacne, postakne
Ինչպես պայքարել ակնեի դեմ

Սիրելի գեղեցկուհիներ, եղեք առող ու երջանիկ, կհանդիպենք մյուս հոդվածներում

P.S. Չմոռանաք գրանցվել կայքում և Ձեր անձնական էջում պահպանել հավանած նյութը` սեղմելով
վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

 

Նկարներում պատկերված թրենդային իրերը կարող եք գտնել Zara կայքում:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :