Կոնժակ սպոնժ. հերթական բյութի «հրաշքը», որը մեզ մոտ է եկել Ասիայից:

Այն հիանալի մաքրում է մաշկը՝ միևնույն ժամանակ նաև խնամելով այն: Սպոնժն ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել վերջին մի քանի տարվա ընթացքում, սակայն Ասիայում այն օգտագործում էին դեռ 2000 տարի առաջ:

Կոնժակ սպոնջն ամբողջովին բնական է. այն պատրաստվում է հսկայական քանակությամբ օգտակար բաղադրիչներով օժտված բազմամյա արևելյան բույսից: Սպոնժի պատրաստման ընթացքում չեն օգտագործվում արհեստական հավելումներ կամ գունանյութեր:

Ինչպես արդեն նշեցի, սպոնժը հիանալի մաքրում է մաշկը ցանկացած կեղտոտվածությունից՝ կլինի դա մեյքափի մնացորդներ, մահացած բջիջներ, թե մաշկի գերյուղոտվածություն: Կոնժակ սպոնժը հիանալի մաքրում է նաև ծակոտիները՝ այդպիսով լուծելով սև կետիկների հարցերը:

Եվ հենց այս պատճառով այն դարձել է երեկոյան ռիտուալի իմ անբաժան մասը:

Ի տարբերություն սովորական սպոնժի՝ կոնժակ սպոնժն ունի մի շարք առավելություններ.

Այն մաքրում է մաշկն ու հեռացնում մահացած բջիջները՝ առանց գրգռելու և վնասելու

Հանդիսանում է բնական անտիսեպտիկ միջոց

Օգնում է պայքարել սև կետիկների դեմ

Հիանալի մաքրում է մաշկը:

Կարող ես ընտրել հենց քո մաշկի տեսակին և խնդրին հարմար տարբերակը

Կոնժակ սպոնժ. ի՞նչ, ի՞նչու և ի՞նչպես

Կոնժակ սպոնժը չոր վիճակում շատ պինդ է: Այն պետք է թրջել տաք ջրում 2-3 րոպե, որպեսզի ամբողջությամբ փափկի:

Մաշկը կարելի է մաքրել ինչպես պարզապես միայն սպոնժով, այնպես էլ դրան սիրելի լվացվելու միջոց ավելացնելով:

Ես անում եմ թե այնպես, թե այնպես:

Օգտագերծելուց հետո սպոնժը պետք է լվանալ հոսող ջրով և չորացնել՝ կախելով իր վրայի թելից:

Չորանալուց հետո սպոնժը կրկին պնդանում է:

Ճիշտ է՝ չոր միջավայրում մանրէները չեն բազմանում, բայց ամեն դեմքում, մեկ-մեկ իմ սպոնժը 1 րոպեով դնում եմ եռացրած ջրի մեջ (չի կարելի ավելի շատ):

Կոնժակ սպոնժը պետք է փոխել 2 ամիսը մեկ: Քանի որ սպոնժերը լինում են տարբեր գնային սանդղակներում, դա անելը մեծ խնդիր չէ:

Ինչպես արդեն ասեցի կախված մաշկի տեսակից և խնդիրներից՝ սպոնժերը լինում են մի քանի տեսակ: Դրանք տարբերվում են իրենց գույնով:

Սև՝ բամբուկի ածուխից: Ես հենց այս տարբերակն եմ օգտագործում: Այն նախատեսված է պրոբլեմային  մաշկի համար:

Կանաչ՝ թեյի ծառի էքստրակտով: Այս տարբերակը օգնում է պայքարել պիգմենտների դեմ:

Վարդագույն՝ վարդագույն կավից: Նախատեսված է գերզգայուն մաշկի համար:

Դեղին՝ կուրկումայի էքստրակտով: Այն համապատասխանում է տարիքային մաշկի համար, քանի որ կուրկուման օգնում է պայքարել մաշկի տարիքային փոփոխությունների դեմ:

Կարմրա-նարնջագույն՝ կարմիր կավով: Օգնում է հարթեցնել մաշկի երանգը և խոնավացնել այն:

 

Ես խորհուրդ չէի տա ինչպես ցանկացած սպոնժ, այնպես էլ կոնժակ սպոնժն օգտագործել ակտիվ ակնեի ժամանակ, քանի որ կա վտանգ, որ այդպես ակնեն ավելի կտարածվի:

Բացի այդ՝ անպայման ընտրեք հենց ձեր մաշկի տեսակին համապատասխանող կոնժակ սպոնժն ու փորձեք այն:

 

Դե, մինչ հանդիպում 😉

 

Անպայման հետևիր Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։

 

Շնորհակալություն, գեղեցկուհի