Erborian –ի անտեսանելի հերոսը

Այօր ուզում եմ ձեզ հետ կիսվել Erborian Skin Hero քսուքի մասին իմ կարծիքով:

Դեռ մի քանի տարի առաջ երևի մեզնից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ բառիս բուն իմաստով թափանցիկ քսուքը կարող է քողարկել մաշկի թերությունները ☺️

Այո՛, այո՛…այսօր սա արդեն հնարավոր է 😉

Աղջիկներ, երբ ես խոսում եմ քսուքի քողարկող հատկությունների մասին, բնականաբար, նկատի չունեմ ակնեն և պոստակնեն: Խոսքն ավելի շատ ծակոտիների և մանր թերությունների մասին է:

Բայց սա էլ լրիվ բավական է այս քսուքը սիրելու համար, հատկապես ամռանը, երբ դեմքիդ ոչ մի ավելորդ բան չես ուզում քսել:

Skin Hero –ն նման է սովորակ խոնավացնող քսուքներին. այն ունի կաթնագույն երանգ և մաշկին քսելիս դառնում է թափանցիկ:

Չնայած դրան՝ այս քսուքը քողարկում է լայնացած ծակոտիններն ու մաշկի երանգը դարձնում է միատոն:

Հավատացեք, ես սա որպես լայնացած ծակոտիներ ունեցող մարդ եմ ասում 😇

Հենց առաջին իսկ օգտագործումից կնկատեք, թե ինչպես են պակաս նկատելի դառնում ծակոտիները:

Քսուքն ունի շատ մանր էնզիմային մասնիկներ, և ենթադրում եմ, որ հենց դրանց շնորհիվ էլ, ժամանակի ընթացքում այն բարելավվում է մաշկի գույնը:

Քսուքը դեմքից շատ հեշտ է մարքվում:

Բրենդը հայտարարում է, որ Skin Hero–ն  կոմեդոգեն չէ և շատ լավ խանավացնում է մաշկը:

Իսկապես, քսուքից հետո մաշկիս վրա կորյակներ չառաջացան, չնայած, երբ այս հոդվածը գրելու համար համացանցում նաև ուրիշ աղջիկների կարծիքներն էի ուսումնասիրում, այնտեղ մի քանի հոգի նշել էին, որ, ամենայն հավանականությամբ, հենց այս քսուքից իրենց մոտ ճակատային հատվածում կորյակներ են առաջացել:

Erborian –ի անտեսանելի հերոսը

Սա երևի ինդիվիդուալ ռեակցիա է, համենայնդեպս ինձ մոտ նման երևույթ չի նկատվել:

Բայց այ ինչ վերաբերվում է բարձր խոնավացմանը…..ամեն դեպքում, չնայած նրան, որ մաշկս յուղոտ է, Skin Hero–ն բավարար չափով չխոնավացրեց այն:

Ճիշտ է, այս քսուքը քսելիս ես առավոտյան խոնավացնող այլ բան չէի օգտագործում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մեր հերոսն իր մեջ պարունակում է էնզիմային մանր մասնիկներ:

Եվ այսպես… 👇

Skin Hero –ն  խորհուրդ եմ տալիս փորձել հատկապես այն աղջիկներին, ովքեր ունեն լայնացած ծակոտիներ և մաշկի ոչ համաչափ երանգ, բայց չեն ցանկանում ամեն օր տոնային օգտագործել:

Փորձելու համար կարող եք ձեռք բերել 15 մլ տարբերակը:

Իմիջայլոց ասեմ, որ ես այս քսուքը ես դրսից եմ պատվիրել, որովհետև այդպես ավելի հարմար ու մատչելի է ստացվում 😊

 

Դե ինչ, այսօր այսքանը, չմոռանաս հետևել ինձ ինստագրամում 😉

Իսկ բլոգային այլ հոդվածներս կարող ես կարդալ այստեղ