Թերմալ ջուր …մաշկի փրկություն, թե՞ պարզապես գումարի վատնում

 

Միանգամից ասեմ, որ ինձ համար թերմալ ջուրն իսկական փրկություն է, և ահա, թե ինչու…

Բաց նախ սկսենք սկզբից 😉

 

Ի՞նչ է թերմալ ջուրը

Այն մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ և հանքային աղեր պարունակող ջուր է, որը ստանում են ընդերքից:

 

Ինչի՞ համար են այն օգտագործում

Իր բաղադրության շնորհիվ այն վերականգնում, հանգստացնում և պաշտպանում  է մաշկը:

Իր հանգստացնող հատկությունների շնորհիվ ՝ թերմալ ջուրը նկատելիորեն անցկացնում է գրգռվածությունն ու բորբոքումները, նվազեցնում կարմրությունը:

Բացի այդ՝ այն ունի նաև հակաօքսիդային ազդեցություն և պաշտպանում է  մաշկի բջիջները ազատ ռադիկալների բացասական ազդեցություններից:

Դեմքին ցողելուց հետո այն արագ ներծծվում է և ակտիվացնում նշված պրոցեսները:

 

Թերմալ ջուր …մաշկի փրկություն, թե՞ պարզապես գումարի վատնում

 

Կա թյուր կարծիք, որ թերմալ ջուրը խոնավացնում է մաշկը: Իրականում դա այնքան էլ այդպես չէ:

Թերմալ ջուրն ուղղակի նպաստում է, որպեսզի մաշկը չկորցնի իր խոնավությունը: Այն նաև մաշկը հագեցնում է թթվածնով:

Այս միջոցը օգնում է ազատվել նաև լվացվելուց հետո առաջացող մաշկի ձգվածության տհաճ զգացողությունից:

Այս ամենից բացի՝ թերմալ ջուրը հիանալի հագստացնում է մաշկը արևից հետո:

 

 

Ե՞րբ օգտագործել

Եվ իմ պատասխանն է…կլոր տարի☺️

 

Քանի որ այն օգնում է պահպանել մաշկի խոնավության մակարդակը, ես (և ոչ միայն ես 😎) խորհուրդ եմ տալիս օգտագործել այն կլոր տարի, քանի որ օդարակիչներն ու տաքացուցիչները անխնա չորացնում են մեր մաշկը:

Թերմալ ջուրը ես օգտագործում եմ մաքուր մաշկին՝ լվացվեուց հետո: Կարելի է ասել, որ հիմանկանում ես այն օգտագործում եմ տոնիկի փոխարեն:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն լվացվելուց և տոնիկից հետո:

Սփրեյը դեմքին ցողելուց հետո սպասում եմ 1-2 րոպե, որպեսզի այն ներծծվի: Եթե դրանից գետո էլ ամբողջությամբ չի ներծծվել, ուղղակի անձեռոցիկով շատ նուրբ և գրեթե մաշկիս չկպնող շարժումներով մաքրում եմ ու քսում խոնավացնող քսուքը:

Բացի այդ՝ թերմալ ջուրը պարտադիր օգտագործում եմ կոսմետիկ պրոցեդուրաներից հետո, երբ մաշկս կարմրում է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! Այստեղ պետք է լինել շատ զգույշ !!! Որոշ պրոցեդուրաներից հետո մաշկին ՉԻ ԿԱՐԵԼԻ ջուր քսել: ԱՆՊԱՅՄԱՆ ! խորհրդակցեք ձեր մասնագետի հետ:

Թերմալ ջուրը պարզապես հիանալի է մարզասրահում օգտագործելու համար:

 

Հա…մոռացա ասեմ, որ այն կարելի է դեմքին ցողել օրվա մեջ մի քանի անգամ՝ նույնիսկ կոսմետիկայի վրա:

 

Թերմալ ջուր …մաշկի փրկություն, թե՞ պարզապես գումարի վատնում

 

Ինչպե՞ս ընտրել ճիշտ թերմալ ջուր

Ինչպես գրեթե յուրաքանչյուր միջոց, թերմալ ջուրը ևս ընտրում են մաշկի տեսակից և կոնկրետ պահանջմունքներից ելնելով:

 

Յուղոտ և պրեբլեմային մաշկ

Այս դեպքում խորհուրդ է տրվում ընտրել բաղադրությունում շատ ծծումբ և ցինկ պարունակող միջոց, քանի որ այս միկրոէլեմենտներն օժտված են հակաբորբոքային հատկություններով, չորացնում են ակնեն և պաշտպանում մաշկը:

 

Զգայուն մաշկի համար

Այս դեպքում պետք է ընտրել բաղադրությունում կրեմնիում, սելեն պարունակող և չեզոք pH-ով տարբերակը, քանի որ այն արագ կհանգստացնի, կվերացնի քորն ու անհարմարավետության զգացումը:

 

Օրինակ, եթե թերմալ ջուրը ցողելուց հետո շրթունքներին աղի համ եք զգում, ապա նշանակում է, որ այստեղ շատ են նատրին ու կալիումը, ինչը հիանալի է նորմալ մաշկի համար, բայց կարող է գրգռել զգայուն մաշկը:

 

Չոր մաշկի համար

Այս դեպքում նախապատվությունը տվեք բաղադրությունում շատ միկրոէլէմետներ պարունակող տարբերակին:

 

ՕԳՏԱԿԱՐ ԼԱՅՖՀԱԿՆԵՐ

 

Թերմալ ջուրը կօգնի հանգստացնել աչքերը:

Պարզապես դրանով թրջեք բամբակե սկավառակներն ու 5-7 րոպեով դրանք դրեք փակ կոպերին:

 

Դեմքի բորբոքվածությունն արագ նվազեցնելու համար գնեք չոր դիմակ, այն թրջեք թերմալ ջրով և 15-20 րոպեով դրեք մաշկին: Ինչից հետո ուղղակի քսեք մաշկին համապատասխան խոնավացնող քսուքը:

 

Դե ինչ, այսքանը

 

Շնորհակալություն, գեղեցկուհի… Մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։