Հետևել, թե՞ ոչ «օծանելիքային» պահարանի նոր կանոններին

Աշխարհը զարգանում է…զարգանում են նաև ֆեյշն և բյութի ինդուստրիաները՝ վերացնելով կանոններն ու մաքրելով սահմանագծերը:

Այն, ինչ ընդունված ու կարծրատիպային էր առաջ, այսօր արդեն կարող է համարվել մուվետոն:

Սա վերաբերվում է նաև օծանելիքներին, և այսպես կոչված «օծանելիքային» պահարանին:

Այսօր արդեն գրեթե ընդուված չէ բույրերը բաժանել ցերեկայինի և երեկոյանի, ամառայինի կամ ձմեռայինի. այսօր կարևոր է մարդը, իր ճաշակն ու զգացողությունները:

Այս հոդվածում ուզում եմ կիսվել օծանելիքների աշխարհի նոր կանոններով…

Իսկ դրանք շատ պարզ են՝ այստեղ չկան կանոններ 😉

Դե, հհարկե, բացի նրանից, որ քո օծանելիքը չպիտի խեղդի դիմացինին 😇. 2-3 փշիկ և վերջ:

 

Ամենօրյա օծանելիքի ընտրությունն ու դրա բույրի ինտենսիվությունը կախված է մարդուց և իր կյանքի ռիթմից:

Սովորաբար ընդունված է, որ առավոտյան մենք ընտրում ենք ցիտրուսային, ծաղկային նոտաներով օծանելիք կամ պարզապես միստ, իսկ արդեն երեկոյան ընտրությունը կանգնեցնում ենք օծանելիքի intense տարբերակի վրա:

 

Հիմա արդեն  լրիվ ազատ եք ընտրության մեջ. եթե ցանկանում եք օգտագործել կաշվե կամ փայտային բույրեր հենց առավոտից, խնդրեմ, դուք լրից ազատ եք: ՄԻԱՅՆ ☝️ բույր օգտագործելիս չափը չենք անցնում:

Սա վերաբերվում է նաև տարվա տարբեր եղանակներին օգտագործվող օծանելիքների ընտրությանը: Մենք կարող ենք ունենալ մեր սիրելի բույրը, որը կօգտագործենք կլոր տարի:

Ինչ վերաբերվում է ինձ, ես կարծում եմ, որ բույրը պետք է արտահայտի մարդուն, արտացոլի իր բնավորությունն ու պատմի իր մասին:

Օրինակ՝ ես չեմ սիրում պարզ, «անդեմ» բույրեր, և խոսքն այստեղ ամենևին օծանելիքի թունդ լինելու մասին չէ:

Առհասարակ ես գարնան վերջ և ամբողջ ամառ նախընտրում եմ օծանելիքի փոխարեն միստ օգտագործել: Այսպես ես ինձ ավելի կոմֆորտ եմ զգում:

Իմիջայլոց երբ շուտով կրկին պատվիրեմ իմ անփոխարինելի 2 միստերը, դրանցով կկսիվեմ ինստագրամում: Հետևեք, որ չկորցնեք 😉

 

Դե ինչ, այսօր այսքանը

Իսկ բլոգային այլ հոդվածներս կարող եք կարդալ այստեղ