Աչքերի տակ մուգ շրջանակնե՞ր

Եկեք այսօր խոսենք ևս մեկ լուրջ խնդրից. աչքերի տակ մուգ շրջանակներ…

Կյանքի խելահեղ արագ ռիթմ, քնի ու հանգստի բացակայություն, սթրես և, իհարկե, մեր կյանքից անպակաս համակարգչի և հեռախոսի կապույտ էկրանների բացասական ազդեցություն:

Եկենք այս ամենին էլ գումարենք որոշ մորադկանց մոտ աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման գենետիկ հակվածությունը…

Ինչ խոսք, այս խնդկիրը շատերիս է ծանոթ:

Դրանից լրիվ ազատվել անհնար կամ գրեթե անհնար է:

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ մի քանի հեշտ ու աշխատող միջոցներով, որոնք կօգնեն փոքրացնել մուգ շնջանակներն ու դրանք պակաս նկատելի դարձնել:

 

Ինչպես ցանկացած խնդրի դեպքում է, այստեղ ևս շատ կարևոր է պարզել մուգ շրջանակների առաջացման պատճառները: Իսկ դրանք կարող են միանգամայն տարբեր լինել:

Օրինակ՝ մուգ շրջանակները կարող են վկայել առողջական խնդիրների մասին:

Շատ հաճախ աչքերի տակ մուգ շրջանակները կարելի է աննկատ դարջնել ընդամենը կենսակերպը փոխելով.

 

Շատ ջուր խմելով

Ջուրը ոչ միայն օրգանիզմը մաքրում է տոքսիններից, այլև խոնավացնում է մաշկը, իսկ բավարար մակարդակով խոնավացված մաշկի դեպքում մուգ շրջանակները գրեթե աննկատ են դառնում:

 

Քնի ռեժիմը կարգավորելով

Առհասարակ մեր ընդհանուր առողջության, տեսքի և ինքնազգացողության հիմքում առողջ քունն է:

Պետք է սովորել քնել ոչ ուշ, ցանկալի է միշտ նույն ժամին և որ ամենակարևորն է քնելիս դիվայսները մի կողմ դնել:

Աչքերի տակ մուգ շրջանակնե՞ր

 

Վիտամիններ մաշկի համար

Մաշկը նույնպես վիտամինների կարիք ունի: Օրինակ՝ տվյալ խնդրի դեպքում կարող եք ընտրել վիտամին C-ով շիճուկ:

Վիտամին C-ն առհասարակ շատ լավ է անդրադառնում մաշկի՝ հատկապես պրոբլեմային մաշկի վրա, ՍԱԿԱՅՆ պետք է լինել ուշադիր. այն կարող է ալերգիա առաջացնել:

Ուստի օգտագործելուց առաջ ԱՆՊԱՅՄԱՆ փորձեք այն մաշկի մի փոքր հատվածին:

 

Կոֆեին

Կոֆեինն ամեն առավոտ կարթնացնի ու առույգություն կպարգևի ոչ միայն ձեզ, այլև ձեր մաշկին, եթե, օրինակ, աչքերի շուրջ հատվածի համար օգտագործեք բաղադրությունում կոֆեին պարունակող քսուք:

 

Ֆիլլերներ

Միանգամից ասեմ, որ ես դեռ չեմ դիմել այս մեթոդին ու տարիքից ելնելով դեռ երկար չեմ  դիմի: Սակայն եթե դուք փորձել եք ամեն ինչ, բայց ապարդյուն, կարող եք մտածել ֆիլլերների մասին:

ԲԱՅՑ ֆիլլերներ ներարկելիս պետք է դիմել ՄԻԱՅՆ մասնագետի, այն էլ բարձրակարգ մասնագետի, որովհետև էսթետիկայի տեսանկյունից սա այնքան էլ հեշտ պրոցեդուրա չէ:

Եթե մասնագետը ճիշտ տեղում և ճիշտ քանակությամբ ֆիլլեր չներարկեց, դուք կազատվեք աչքերի տակի շրջանակներից:

Բայց բավական է ձեզ պրոֆիլից կամ մոտ ռակուրսից նայեն, ձեր աչքերի տակ պարզապես այտուցված կլինի:

Իսկ ճիշտ մասնագետի հետ կարելի է հասնել մուգ շրջանակների մաքսիմալ աննկատ դառնալուն:

Աչքերի տակ մուգ շրջանակնե՞ր

 

Դիմահարդարում

Աչքերի տակ մուգ շրջանակներից բնականաբար կարելի է «ազատվել» կոսմետիկայի՝ ավելի կոնկրետ կոնսիլեր/կորեկտորների օգնությամբ:

Կարող եք աչքերի տակ հատվածը բացացնել կոնտուրինգի օգնությամբ՝ բաց կոնսիլեր օգտագործելով, կամ էլ բազմագույն կորեկտորներ օգտագործելով՝ օրինակ ծիրանագույն կորեկտոր, որը կչեզոքացնի մգությունը:

Այս դեպքում լավ կլինի կոնսիլեր/կորեկտորտ դեմքին քսել մատներով և ոչ թե վրձնով կամ բարձիկով:

 

 

Դե ինչ, այսքանը

 

Շնորհակալություն, գեղեցկուհի… Մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։