Հիդրոֆիլային յուղը դեմքը մաքրելու իմ ամենասիրելի միջոցն է, և սա ունի մի քանի կարևոր պատճառ:

Ի՞նչ, ի՞նչպես և ի՞նչու

Սկսենք նրանից, որ հիդրոֆիլային յուղն ինքս ինձ համար բացահայտել եմ գրեթե մեկ տարի առաջ և դրանից հետո այն դարձավ երեկոյան մաշկիս խնամքի ամենակարևոր կետը:

Սկզբում ինձ, ինչպես կարծում եմ շատերին, մի փոքր վախեցնում էր «յուղ» բառը.

այդ ի՞նչպես յուղը կարող է մաքրել մաշկը, այն էլ այնքան իդեալական, որքան պատմում էին արտասահմանյան բյութի բլոգերները:

Բայց այստեղ նույնպես հետաքրքրությունս ինձ հաղթեց 😇

Ինչպես այս միջոցի անվանումն է սկզբում տարօրինակ թվում, այնպես էլ նրա օգտագործման եղանակն է.

 

  • հիդրոֆիլային յուղից պետք է մի փոքր դատարկել մաքուր, բայց չոր ձեռքերի մեջ,
  • մի քանի վայրկյան ձեռքերը շփել իրար, այնուհետև դրանք քսել չլվացած չոր դեմքին,
  • շրջանաձև նուրբ շարժումներով 1-2 րոպե մերսել դեմքը
  • ու հետևել, թե ինչպես է բառիս բուն իմաստով հալվում, անհետանում շպարը 😍

 

Հիդրոֆիլային յուղից հետո ԱՆՊԱՅՄԱՆ պետք է դեմքը լվանալ սիրելի գելով/փրփուրով և վերջ. դու ունես իդեալական մաքուր մաշկ և կարող ես անցնել խնամքի հետագա փուլերին:

Հիդրոֆիլային յուղը խորը մաքրում է ծակոտիները՝ առանց մաշկը չորացնելու: Դրա երկարատև օգտագործումից հետո կարող եք նկատել, որ պակասում, անհետանում են սև կետիկները. սա իսկապես անփոխարինելի միջոց է ծակոտիների պարբերաբար խցանվելու արդյունքում առաջացող փակ կամեդոնների դեպքում:

Կան հիդրոֆիլային յուղի տարբեր տեսակներ՝  նախատեսված մաշկի տարբեր տիպերի համար: Դրանք տարբերվում են ըստ բաղադրությունում առկա յուղի տեսակի:

ԿԱՐԵՎՈՐ Է ստուգել բաղադրությունը՝ բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայից խուսափելու համար:

Ես, որպես կանոն, ուշադրություն չեմ դարձնում թե մաշկի որ տեսակի համար է նախատեսված այս միջոցը և կարող եմ օգտագործել ցանկացած հիդրոֆիլային յուղ: Վարվել ինձ պես, թե ընտրել միայն ձեր մաշկին համապատասխան միջոցը՝ որոշում ես դու))

Միայն, եթե ունես զգայուն մաշկ, նախապատվությունը տուր վարդի, երիցուկի, ժասմինի յուղերով տարբերակին:

Ինչպես արդեն նշեցի` ես հիդրոֆիլային յուղն օգտագործում եմ երեկոյան՝ անկախ նրանից այդ օրը կոսմետիկա օգտագործել եմ, թե ոչ: Այն միայն ՉԵՄ օգտագործում աչքերը մաքրելու համար:

 

Հիմա կիսվեմ իմ սիրելի տարբերակներով.

 

Հիդրոֆիլային յուղ Biore

Հիդորֆիլային յուղ, հիդրոֆիլային բալզամ, гидрофильное масло, դեմքի մաքրում, ակնե, պրոբլեմային մաշկ, ինչով լվանալ դեմքը, յուղոտ մաշկ

Ծանոթությունս սկսվեց հենց իրենից: Այն համապատասպանում է կոմբինացված և յուղոտ մաշկի տեսակների համար: Իդեալական մաքրում է տոնային և BB քսուկները:

 

Հիդրոֆիլային յուղ MISSHA

Հիդորֆիլային յուղ, հիդրոֆիլային բալզամ, гидрофильное масло, դեմքի մաքրում, ակնե, պրոբլեմային մաշկ, ինչով լվանալ դեմքը, յուղոտ մաշկ

Նուրբ և լիարժեք մաքրում է նույնիսկ ամենակայուն դիմահարդարումը)))

 

Հիդրոֆիլային յուղ Clinique

Հիդորֆիլային յուղ, հիդրոֆիլային բալզամ, гидрофильное масло, դեմքի մաքրում, ակնե, պրոբլեմային մաշկ, ինչով լվանալ դեմքը, յուղոտ մաշկ

Գլխավոր առավելությունը՝ ընդհանրապես բույր չունի (չնայած հենց սա կարող է որոշ մարդկանց համար լուրջ բացթողում լինել 😉

 

Հիդրոֆիլային բալզամ ALL CLEAN BALM

Հիդորֆիլային յուղ, հիդրոֆիլային բալզամ, гидрофильное масло, դեմքի մաքրում, ակնե, պրոբլեմային մաշկ, ինչով լվանալ դեմքը, յուղոտ մաշկ

Հիդրոֆիլային յուղը լինում է նաև պինդ տեսքով՝ հիդրոֆիլային բալզամ: Այս միջոցը կրկին արտակարգ մաքրում է մաշկը՝ հեռացնելով նույնիսկ ամենակայուն շպարը:

Երբեմն սիրում եմ օգտագործել այս տարբերակը: Կօգտագործեի այն ամեն օր… երևի թե ոչ:

 

Հիդրոֆիլային յուղ Masstige

Հիդորֆիլային յուղ, հիդրոֆիլային բալզամ, гидрофильное масло, դեմքի մաքրում, ակնե, պրոբլեմային մաշկ, ինչով լվանալ դեմքը, յուղոտ մաշկ

Իմ բյուջետային բացահայտումը: Իդեալական կատարում է իր առջև դրված խնդիրը:

 

Ուշադրություն. այս միջոցներից յուրաքանչյուրը՝ կապված այս կամ այն բաղադրիչի, մաշկի տեսակի և այլ գործոնի հետ կարող է չհամապատասխանել ձեզ: Իմ մաշկը յուղոտ է, և սրանք իդելական են ինձ համար:

Եթե ինչ-ոչ ժամանակ միջոցներն օգտագործելիս ձեր մաշկի հետ կապված խնդիրներ առաջանան՝ կախված ինդիվիդուալ արերգիկ ռեակցիաներից, անմիջապես մի կողմ դրեք միոցը՝ համոզվելու համար այդ պրոբլեմը տվյալ միջոցի պատճառով է սկսվել, թե ոչ:

 


Հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բաժնի այլ հետաքիքիր հեդվածները կարդալու համար անցեք հետևյալ հղումով:

P.S. Որպեսզի պետքական տեղեկատվությունը միշտ աչքի առաջ լինի, կարող եք գրանցվել կայքում և Ձեր անձնական էջում պահպանել ցանկացած նյութ` սեղմելով վերնագրի ներքևում գտնվող SAVE կոճակը: