Կոսմետիկա ակնեի և պոստակնեի դե՞մ: Կարո՞ղ է դեկորատիվ կոսմետիկան օգնել պայքարել մաշկի խնդիրների դեմ:

Նախորդ հոդվածում արդեն խոսել ենք, որ չի կարելի ծածկել, քողարկել պրոբլեմային մաշկը: 

Խիտ երանգաքսուկներից հրաժարվելը, թերևս, ամենաբարդ քայլն էր ինձ համար:

Չես կարող պարզապես վերցնել և մեկ օրում հրաժարվել շպարից, որի շերտի տակ քեզ փոքր ինչ ինքնավստահ ու ավելի գեղեցիկ ես զգում:

Իսկ ի՞նչ անել…

Այս հարցը ես անհույս ձայնով տվեցի իմ մաշկաբանին,)) ու նա ինձ բացատրեց, որ կան այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնք ոչ միայն օգնում են մի փոքր քողարկել խնդիրն ու չեն վնասում մաշկը, այլև իրենց բաղադրության շնորհիվ օգնում են պայքարել խնդիրների դեմ:

Բայց կար մի ԲԱՅՑ… Բոլոր նմանատիպ միջոցների քողարկելիության աստիճանը ցածր է:

Երևի պատկերացնում եք արդեն ուրախությանս չափը, ու այդ ԲԱՅՑ-ն ընդհանրապես ինձ չէր էլ խանգարում:

Մաշկաբանս խորհուրդ տվեց 2 բրենդ: Հետագայում ես ուսումնասիրեցի շուկան, տարբեր միջոցներ փորձեցի ու հիմա կկսիվեմ դրանցով:

Կոսմետիկա ակնեի և պոստակնեի դե՞մ. իմ ֆավորիտները

 

 

 

Շատ կարևոր է ցանկացած միջոց քսել կամ մաքուր ձեռքերով, կամ մեկանգամյա բարձիկներով, կամ ամեն անգամ լվանալ վրձիններն ու բյութի բլենդերը:

Կոսմետիկա ակնեի և պոստակնեի դե՞մ

Clinique “Even better” և “Even better glow”

Clinique, Even better, երանգաքսուք, տոնալկա, տոնային կրեմ, կրեմClinique “Even better”

Սա հակաբակետրիալ էֆեկտով տոնային քսուքներից ամենահայտնին է երևի:

“Even better”-ով չեք ստանա makeup առանց makeup էֆեկտ. քանի որ այս տարբերակը փայլատ (матовый) ֆինիշով է, այն տեսանելի է մաշկին:

“Even better glow”-ն ավելի թեթև, դեմքին ավելի աննկատ տարբերակն է, որի ֆինիշը, ինչպես կարող եք կռահել անվանումից, խոնավ է:

Այս երկու տարբերակներն էլ լավ են պայքարում նաև պոստակների դեմ:

Ես նախընտրում եմ “Even better” –ը, քանի որ մաշկս յուղոտ է:

 

Esthe Nature “Colorama”

Esthe Nature, Էստե Նատյուր, երանգաքսուք, տոնալկա, տոնային կրեմ, կրեմ
Նկարը վերցված է Էստե Նատյուր Ֆեյսբուքյան էջից

 

Բացահայտումը, որը խորհուրդ տվեց մաշկաբանս՝ որպես Clinique-ին այլընտրանք:

Սա ավելի մատչելի տոնային քսուք է:

Esthe Nature-ը ՀԱՅԿԱԿԱՆ բրենդ է, որն իր պրոդուկտներում օգտագործում է եվրոպական հումք:

Ֆինիշն ավելի մոտ է բնականին. ոչ շատ թաց է, ոչ շատ փայլատ, գինը՝ մատչելի:

Մի քանի տարի ԱՆԴԱԴԱՐ ես այս տոնային քսուքն եմ օգտագործել, սակայն դա շատ վաղուց էր: Այս ընթացում այն հասցրել է փոխել իր դիզայնն ու տեքստուրան:

Այս տոնայինն ընտրելիս պետք է ուշադիր լինել գույնին:

 

Կոսմետիկա ակնեի և պոստակնեի դե՞մ

COSRX “Clear fit blemish cushion”

COSRX, Clear fit blemish cushion, երանգաքսուք, տոնալկա, տոնային կրեմ, կրեմ
COSRX “Clear fit blemish cushion”

Մի քանի տարի առաջ, երբ կուշոնները բավականին նորաձև ու տարածված դարձան, ես իմ ընտրությունը կանգնեցրի այս կուշոնի վրա:

Առհասարակ այս բրենդը խնամքի շատ միջոցներ ունի պրոբլեմային մաշկի համար:

Օգտվելու դժվարությունը.

որպեսզի բակտերիաները չթափանցեն պրոդուկտի մեջ, ես սկզբից վրձինով անհրաժեշտ քանակությունը քսում եմ ձեռքիս, նոր միայն դեմքիս, իսկ իր բարձիկն ընդհանրապես չեմ օգտագործում:

 

COSRX “Clear fit blemish concealer”

COSRX “Clear fit blemish concealer”

Այս բրենդի իմ հաջորդ սիրելի միջոցն այն հրաշք կոնսիլերն է:

Եթե ձեզ պետք է մի փոքր ավելի բարձր ծածկողականություն, ապա կարող եք այն փոքրիկ վրձրնով կետային քսել պրոբլեմի վրա, թողնել, որ չորանա, այնուհետև քսել երանգաքսուքը:

Կոսմետիկա ակնեի և պոստակնեի դե՞մ

Հոդվածում նշված միջոցները կարող եք գտնել SephoraCOSRX և Esthe Nature կայքերում:

ԿԱՐԵՎՈՐ Է

Այս միջոցներից ոչ մեկը կախարդական փայտիկ չէ և չի կարող փոխարինել ակնեի դեմ խնամքին կամ բուժմանը:

Նրանք պարզապես օգնում են փոքր ինչ քողարկել խնդիրը՝ առանց այն բարդացնելու:

Սիրելի աղջիկներ, ակնեն հիվանդություն է (խոսքը 1-2 բշտիկի մասին չէ), լուրջ հիվանդություն, որը պետք է բուժվի բժշկի կողմից: Մի վարանեք, մի տանջեք ձեզ ու ձեր մաշկին և դիմեք մասնագետի:

Բաժնի այլ հետաքիքիր հեդվածները կարդալու համար անցեք հետևյալ հղումով:

P.S. Որպեսզի պետքական տեղեկատվությունը միշտ աչքի առաջ լինի, կարող եք գրանցվել կայքում և Ձեր անձնական էջում պահպանել ցանկացած նյութ` սեղմելով վերնագրի ներքևում գտնվող SAVE կոճակը: