Կարբոնային պիլինգ. Ի՞նչ սպասել

Վաղուց չէի խոսել beauty պրոցեդուրաններից: Հենց հիմա կլրացնեմ այդ բացը 😊

Այսօր կպատմեմ իմ սիերլի պրոցեդուրաներից մեկի՝ կարբոնային պիլինգի մասին:

 

Karbonayin piling, piling, akne, acne, demqpi xnamq, postacne, postakne, problemayin mashk, problemayin mashki xnamq, կարբոնային պիլինգ, պիլինգ, ակնե, պոստակնե, մաշկի խնամք, պրոբլեմային մաշկ, յուղոտ մաշկ, պզուկ, հետքեր, խնամք

 

Կարբոնային պիլինգը լազերի ազդեցությամբ դեմքի խորը մաքրումն է: Այն համարվում է նաև երիտասարդացնող պրոցեդուրա, քանի որ լազերը խթանում է էպիդերմիսում կոլագենի արտադրմանը, ինչի շնորհիվ էլ մաշկը ձգվում է:

 

 

Առհասարակ այս պրոցեդուրան ցուցված է մաշկի բոլոր տեսակներին: Սակայն այն ուղղակի հիանալի է յուղոտ և պրոբլեմային մաշկի համար:

 Սկսենք նրանից, որ այն հակացուցված չէ անել ակնեի դեպքում (չի կարելի միայն դրա ակտիվ շրջանում): Բացի այդ՝ կարբոնային պիլինգը մաքրում է ծակոտիները, նվազեցնում մաշկի յուղայնությունն ու օգնում ազատվել է պիգմենտացիայից:

 

Ե՞րբ է խորհուրդ տրվում դիմել կարբոնային պիլինգի

✔️ Պոստակնեի և պիգմենտացիայի դեպքում

✔️ Մաշկի գերյուղոտության դեպքում

✔️ Դեմքի խամրած գույնի դեպքում

✔️ Ծերացման առաջին նշանների դեպքում

 

Կարբոնային պիլինգ. Ի՞նչ սպասել

 

Ինչպես ցանկացած այլ պիլինգից հետո, այս  պրոցեդուրայից հետո նույնպես կարելի է նկատել թեթև կարմրություն, քոր և թեփոտվածություն: Կարբոնային պիլինգը չի մտնում ագրեսիվ պիլինգների ցանկում:

 

Սակայն այս պիլինգը ևս ունի իր հակացուցումները.

❕ Հղիություն և կրծքով կերակրում

❕ Շաքարային դիաբետ

❕ Օնկոլոգիական հիվանդություններ

❕ Քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա

❕ Հերպես

❕ Մաշկային հիվանդություններ

❕ Պրեցեդուրայի անցկացման վայրում բորբոքումներ

❕ Ալերգիա պրոցեդուրայի ընթացքում օգտագործվող գելից

❕ Կելիոիդ սպիներ առաջանալու հակում

 

ԱՆՊԱՅՄԱՆ պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Ավելորդ է նշել, որ պետք է անպայման գնալ միայն որակյալ կլինիկա կամ սերտիֆիկացված էսթետիկ բժշկությամբ զբաղվող հաստատություն՝ բժշկական կրթություն ունեցող որակյալ մասնագետի մոտ:

 

Առաջին այցի ընթացքում մասնագետը պետք է ստուգի, թե արդյոք ունեք ալերգիա պրոցեդուրայի ընթացքում օգտագործվող գելից, ինչպես նաև պետք է որոշի, թե քանի պրոցեդուրա է անհրաժեշտ կոնկետ Ձեզ՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

 

Կարբոնային պիլինգ. Ի՞նչ սպասել

 

Քանի որ, ինչպես արդեն նշեցի, կարբոնային պիլինգը համարվում է ավելի թեթև պիլինգ, այն կարելի է անել կլոր տարի: ԲԱՅՑ չենք մոռանում արևապաշտպան միջոցների օգտագործման մասին:

 

Առհասարակ այս պրոցեդուրային հետո վերականգնողական փուլում դեմքի խնամքը բավականին հեշտ է.

✔️ Պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և օգտագործել արևապաշտպան միջոց

✔️ Հաջորդ օրը ցանկալի է չօգտագործել դեկորատիվ կոսմետիկա

✔️ Չգնալ լողավազան կամ սաունա

✔️ Որոշ ժամանակով մի կողմ դնել սպիրտ պարունակոց միջոցների օգտագործումը

✔️ Պիլինգի նախօրեին չի թույլատրվում անել սկրաբով կամ հղկող մասնիկներ ունեցող մեկ այլ միջոցով դեմքի մաքրում:

 

Այսպիսով՝ կարբոնային պիլինգից կարելի է սպասել.

📌  Պինգմետային բծերի և պոստակնե սպիտակեցում

📌  Դեմքի մաքրում

📌  Ծակոտիների նեղացում

📌  Յուղոտ փայլի նվազում

📌  Ոչ խորը կնճիռների հարթեցում:

 

Վերջում ավելացնեմ միայն, որ կարբոնային պիլինգ կարելի է անել ոչ միայն դեմքի, այլև մեջքի, պարանոցի և կրծքերի շրջանում:

 

Դե ինչ, այսքանը

 

Շնորհակալություն, գեղեցկուհի… Մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։