երեկոյան զգեստներ 2021

Երեկոյան զգեստը ուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի կարևոր ատրիբուտներից մեկն է։

2021-2022 երեկոյան զգեստների գլխավոր թրենդներից է բյուստը ընդգծող զգեստները, ծավալուն, փարթամ մինչեւ հատակ հասնող և ավելի կարճ երեկոյան զգեստները, փայլփլուն և աչքի ընկնող տարբերակները, քարերով և ուլունքներով զարդարված, մետալիկ կտորից կարված երեկոյան զգեստները։

Գույների առումով ֆավորիտ են կարմիրը և սև-սպիտակի համադրությունը: Վերջիններս համարվում են նորաձևության պիկում։

Ինչպես նաև շատ գեղեցիկ են նայվում և ակտուալ են պաստելային գույների մեջ զգեստները ` երկնագույն, դեղձագույն, վարդագույն, բեժ և նյուդ։

Հոդվածի առաջին մասը կարդա այստեղ:

Երեկոյան զգեստներ 2021

երեկոյան զգեստներ

Երեկոյան զգեստներ 2021

 

Մալլետ

Մալլետ

Այս մոդելն իրենից ներկայացնում է կասկադային կտրվածք, որտեղ հետևի մասն ավելի երկար է, քան դիմացի հատվածը։

Մոդելը կրում են բարձրակրունկ կոշիկներով կամ տանկետկաներով։

Կան մի քանի վարիացիաներ.

· Ալիքներով

· Երկշերտ կիսաշրջազգեստով

· Պլիսե կտորից

· Գոֆրե

· Փարթամ, ուռուցիկ կիսաշրջազգեստով

 

Ճեղքվածքներով զգեստներ

Ճեղքվածքներով զգեստներ

երեկոյան զգեստներ

Դժվար է պատկերացնել երեկոյան նորաձևությունն առանց ճեղքերով զգեստի։ Այն համարվում է ակտուալ 2021-2022 սեզոնին։ Այս դետալը էլ ավելի կգեղեցկացնի և արտահայտիչ կդարձնի մինչև հատակը հասնող մոդելները։

Նորաձև են երկու կողքերից ճեղքերով զգեստները։ Ինչպես նաև սիմետրիկ բարձր կտրվածքները, մեջտեղով կտրվածքները և այլ տարբերակները։

 

Փարթամ կիսաշրջազգեստով երեկոյան զգեստներ

Փարթամ կիսաշրջազգեստով երեկոյան զգեստներ

Նորաձևության տենդենցների շարքում այս սեզոնին կարևոր տեղ է զբաղեցնում ծավալը (объем): Թրենդային են մեծ թևքերը, ծավալուն բլուզները, օվերսայզ վերնազգեստները։

Այս տենդենցը չի շրջանցել նաև երեկոյան զգեստներին։

Զգեստները կարող են լինել ` մինի, միդի և մինչև հատակը։

Այս զգեստները կարող են համալրվել հետևյալ ակցենտներով, որպես լրացում.

· Կտրվածքներ

· V-աձև խորը բացվածք

· Ծաղկային ապլիկացիա

· Բյուստը ընդգծող ձևվածք

· Ծավալուն դեկորներ

 

Սև-սպիտակ համադրություն

Սև-սպիտակ երեկոյան զգեստներ

Արդեն մի քանի տարի թրենդային է կլասիկ սև-սպիտակ համադրությունը։ Այս տարի նույնպես դիզայներները չեն մոռացել ներկայացնել մոդելներ այս գույների մեջ։

Ցուցադրվել են ոչ միայն տվյալ 2 գույներից հավասարապես կարված մոդելներ, այլ նաև այնպիսի մոդելներ, երբ գույներից մեկը հանդիսանում է հիմնական գույն, իսկ մյուսը որպես դեկոր։

Երեկոյան լուքի համար կարող ես կրել մինչև հատակը հասնող զգեստ` վերևի հատվածը սև, բաց ուսերով և սպիտակ փարթամ կիսաշրջազգեստով, որը զարդարված կլինի մեծ ծաղիկներով։

Այս կերպարը կարիք չի ունենա ուրիշ այլ ծավալուն աքսեսուարների։ Բավական է միայն վերցնել փոքրիկ պայուսակ։

 

Մինչև հատակը հասնող զգեստներ

Մինչև հատակը հասնող զգեստներ

Մինչև հատակը հասնող մոդելները կարևոր տեղ են զբաղեցնում նորաձեւ զգեստների շարքում։

Այս սեզոնի հիմնական տենդենցները ամբողջովին համադրվում են երկար մոդելների հետ։

Օրինակ՝ հիանալի մաքսի երեկոյան զգեստների տարբերակներ են առաջարկել հայտնի դիզայներներ Carolina Herrera-ն, Givenchy-ն, Marchesa Notte-ը, Fendi-ն։

Մաքսի երկարության երեկոյան զգեստներից այս սեզոնին ուշադրություն դարձրու.

· Կրոպ-տոպով` թափանցիկ կտորից մոդելի վրայից

· Բաց ուսերով և երկար թևերով

· Ծաղկային ապլիկացիաներով

· Գիշերազգեստի մոտիվներով, ժանյակով

· Բարակ ուսակապերով, կողքից բացվածքով

· Երկշերտ

· Թափանցիկ` ասիմետրիկ ուսերով

· Ժապավենից դեկորով և ուլունքներով

· Բաց մեջքով` ատլասից և կորսետով

 

Մինի երեկոյան զգեստներ

Մինի երեկոյան զգեստներ

Այս երկարության զգեստներն առավել համապատասխան տարբերակ են նիհարակազմ կանանց և աղջիկների համար։

Այս և մյուս սեզոնին կարճ մոդելները կլինեն ակտուալ ոչ միայն զուսպ գույների մեջ, այլ նաև վառ` բորդո, կարմիր, արծաթագույն, ոսկեգույն, կանաչ։

Նորաձևության պիկում են մետալիկ կտորից մոդելները։ Ինչպես նաև ակտուալ են.

· Բաց մեջքով

· Ուսերի վրա կտրվածքներով

· Լապտերիկ փարթամ թևերով

· Կանգնած օձիքով և կլյոշ կիսաշրջազգեստով

· Հաստ գոտիով

· Վերևի հատվածում փակ, մետալիկ կտորից

Ոչ սովորական լուք կարելի է ստանալ զգեստներից, որոնք զարդարված են փայլփլուն ապլիկացիաներով, մետալացված դեկորներով, ժանյակից ներդիրներով։

Նորաձևության տների կողմից ներկայացված է գեղեցիկ երեկոյան զգեստների մեծ տեսականի և բավական է իմանալ հիմնական տենդենցների մասին և կկատարես շատ հեշտ ընտրություն։

Կազմելով երեկոյան լուքդ չմոռանաս համապատասխան կոշիկների և աքսեսուարների մասին։

 երեկոյան զգեստներ

 

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված զգեստները՝  Instagram-ից: