Աշնան բազային զգեստապահարան

Հաճա՞խ ես ցանկանում ունենալ ոճային և մոդայիկ տեսք՝ առանց ավելորդ ծախսերի՝ արի միասին կազմենք քո աշնան բազային զգեստապահարանը։ Իրեր, որոնք միմյանց հետ համադրելով՝ կարող ես կազմել բազմազան լուքեր։

Բազային զգեստապահարանի իրերը քո կերպարի հիմքն են, դրա համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դրանց որակին և նրան, թե ինչպես են դրանք «նստում»։

Մի քանի խորհուրդ ոճաբանների կողմից.

  • Ընտրիր նեյտրալ գույներ, որոնք կհամադրվեն ուրիշ երանգների հետ։
  • Նախապատվությունը տուր միատոն կտորներին, կամ չճչացող պրինտներին։
  • Հիշիր, որ կլասիկան երբեք մոդայից դուրս չի գալիս։

Ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ քանի իր պետք է լինի բազային զգեստապահարանում։ Դա կախված է ապրելակերպից, աշխատանքի բնույթից կամ ինդիվիդուալ նախապատվությունից։ Սակայն մի բան հաստատ է՝ ամեն մի պոզիցիայից պետք է ընտրել մինիմում գոնե 2-3 իր։

Խորհուրդ։ Ընտրության ժամանակ օգտվիր «3 համադրության կանոնից»։ Ամեն նոր իր, որը կգնես աշնան սեզոնին, պետք է համադրվի մինիմում 3 իրի հետ, որոնք արդեն առկա են քո բազային զգեստապահարանում։

Սկսենք ուսումնասիրել աշնան բազային զգեստապահարանի իրերից մի քանիսը

Աշնան բազային զգեստապահարան

Սպիտակ վերնաշապիկ

Սպիտակ վերնաշապիկը յուրաքանչյուր զգեստապահարանի հիմքն է։ Երբ կընտրես, նախապատվությունը տուր լակոնիկ և ազատ մոդելներին, բայց ոչ շատ երկար։

Այն կարող ես կրել ջինսերով ամենօրյա լուքի համար, իսկ գործնականի՝  կիսաշրջազգեստով կամ կլասիկ տաբատով։

Սպիտակ վերնաշապիկ, street style, վերնաշապիկ, աշուն, զգեստապահարան, գարդերոբ
Fashion Alphabet

Ջինսեր

Այս աշնանը մոդայի պիկում են բարձր գոտկատեղով ջինսերը՝ կլասսիկ կամ կարճեցված երկարությամբ։

Մոդելը ընտրվում է կախված կազմվածքից և նախընտությունից։

Ջինսեր, աշուն, զգեստապահարան, գարդերոբ, outfit,
Fashion Alphabet

Ունիվերսալ ազատ ֆուտբոլկա

Սա նույնպես բազային զգեստապահարանի կարևոր տարր է, որը ամառվանից անցնում է աշուն։

Ընտրիր ազատ, առանց ճչան պրինտի։ Հիմնականում բազային են սպիտակ, սև, մոխրագույն կամ բեժ գույները։

Կարևոր է։ Չթողնես ֆուտբոլկան պարզապես տաբատի վրա։ Հիմա ակտուալ է բարձր գոտկատեղը, ու այդ իսկ պատճառով ֆուտբոլկան դրվում է տաբատի կամ կիսաշրջազգեստի տակ։

ֆուտբոլկա, street style,աուտֆիտ, աշուն, աշնան զգեստապահարան
Fashion Alphabet

Օվերսայզ պիջակ

Այս մոդելը գեղեցիկ է նայվում ցանկացած կնոջ վրա՝ անկախ տարիքից և կազմվածքից։ Ավելին՝ այն թաքցնելով կազմվածքի թերությունները։

Ընտրիր վանդակավոր կամ գծավոր պրինտերը. դրանք մոդայի պիկում են։

Օվերսայզ պիջակ, street style, աուտֆիտ, աշուն, աշնան զգեստապահարան
Fashion Alphabet

Կլասիկ տաբատ

Բազային զգեստապահարանի կարևոր իրերից մեկը։ Այն կարող է լինել նաև կարճացված։ Սրա հետ կարելի է համարձակ էքսպերիմենտներ անել՝ կազմելով գործնական, ամենօրյա և անգամ սպորտային լուքեր։

Ինչպես նշեցի վերևում՝ կլասիկ տաբատները համադրվում են սպիտակ վերնաշապիկի և ֆուտբոլկայի հետ։ Ոչ պակաս հետաքրքիր կերպար կարելի է ստանալ վոդոլազկայով, պուլովերով և սվիտերով։

Կլասիկ տաբատ, street style, աուտֆիտ, աշուն, աշնան զգեստապահարան
Fashion Alphabet

Աշնան բազային զգեստապահարան

Շարունակելի…

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Հարսանյաց զգեստների ակտուալ տարբերակներին ծանոթանալու համար անցեք հղումով:

Նկարները վերցված են Fashion Alphabet ինստագրամյան էջից: