Ակտուալ գլխարկներ 2021. թրենդային ձևեր և գույներ. Մոդայիկ գլխարկների ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։

Ակտուալ տաբատ, կոշիկ, պիջակ, վերարկու, պայուսակ. սրանք շատ կարևոր ատրիբուտներ են իդեալական տեսքի համար, բայց արի չմոռանանք գլխարկի մասին։

Այս փոքրիկ լրացումը կարող է փոխել ամբողջ լուքը։ Հաղորդել թարմություն և նորովի մատուցել կերպարը։

Թե ինչպիսի՞ գլխարկ ընտրել, իհարկե, ճաշակի, գլխի կառուցվածքի, հարմարավետության հարց է։

Սակայն, եթե վերցնենք ընդհանուր, ապա կա մի քանի կանոն այս սեզոնին թրենդային լինելու համար։

գլխարկներ 2021

 

Գլխարկ բինիներ։

Սրանք լինում են տարբեր գործվածքի։ Տարբեր թելերից, բարակ ու հաստ՝ կախված սեզոնից (բացի ամառվանից)։ Կարող են լինել հետև գցած պոմպոնով, դեպի դուրս ծալված ծալքով և այլն։

Սակայն այս սեզոնին ավելի ակտուալ են մի փոքր «обёмный» տարբերակները։ Որոնք գրկում են գլուխը, բայց չեն սեղմում։

Նախապատվությունը տուր հասարակ, բազային մոդելներին՝ առանց քարերի, բանտերի, պոմպոնների։ Պոմպոնները թող երեխաներին։ Իսկ եթե ուզում ես տարբերվել, ընտրիր վառ գույներ։

Եվս մի կարևոր հանգամանք. պարտադիր չէ կոմպլեկտով գնել գլխարկը. շարֆ, ձեռնոցներ։  Դա նույնպես մանկական տեսք է հաղորդում լուքին։ Ավելի լավ է վերցրու նույն գույնի կամ մոտ երանգով , բայց ուրիշ գործվածքից։

Գլխարկ բինի, Ակտուալ գլխարկներ 2021
Acne Studios, Zara

Սակայն եթե ոչ մի կերպ չես հարմարվում (գտնում քոնը) Բինի գլխարկին, ապա կան ուրիշ շատ տարբերակներ։

Օրինակ՝ կեպի։ Ընտրելիս վերցրու այնպիսինը, որ պահպանի ձևը և լինի առանց դեկորի։

կեպի, թրենդային Գլխարկներ
Ruslan Baginskiy, Maison Michel

Կարող ես նայել նաև բերետ տարբերակը։ Իհարկե՝ առանց քարերի, բիսեռների և այլնի։

բերետ 2021
Zara, Dior

Եվ իհարկե շլյապա։ Հիմա կան շատ գեղեցիկ և ուշադրության արժանի տարբերակներ։ Կարող ես ընտրել կաշվից, կտորից, լայն երիզներով կամ հակառակը։

շլյապա, Dior, zara
Dior. Zara

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Zara, Dior,  Ferfetch կայքերում: