Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին. Ակտուալ լուքեր

Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին

Հաշված օրեր են մնացել սեպտեմբերի 1-ին։ Շուտով կսկսվեն դասերը։

Ոմանք առաջին անգամ են գնալու համալսարան, իսկ որոշները արդեն վաղուց ուսանող են։

Եվ նրանցից շատերին այս օրերին միավորում է մի բան, ավելի ճիշտ՝ մի հարց. «Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ» (մեծ մասին նաև` «թե հետո ինչ հագնել»):

Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց սեպտեմբերյան նորաձև լուքերը։

Բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր անգամ չգիտեն՝ ինչ հագնել. զգեստ, թե՞ տաբատ, ընտրեն բարձրակրունկ, թե՞ սպորտային կոշիկ:

Կրեն փոքրիկ ուլտրանորաձև պայուսակ, թե՞ վերցնեն մեծը՝ մեջը բալետկաները պահելու համար 😉

Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին. Ակտուալ լուքեր

Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆԴե ինչ, եթե դու երկրորդ խմբում ես, ապա այս հոդվածը հենց քեզ համար է:

Դեռ տարիներ առաջ (շաաաա~տ տարիներ առաջ), երբ ես էլ քեզ պես ուսանող էի, ամեն սեպտեմբերի -ն ինձ համար սթրեսային էր։

Ես էլ քեզ չգիտեի՝ ինչ հագնել, գլխումս հազար ու մի կերպար կար և դժբախտաբար չկար համացանցը ու, իհարկե, Fashion Alphabet-ը։

Համալսարանում (քոլեջում) հատուկ դրես կոդ չկա և այստեղ կարող ես հագնել այն, ինչ ուզում ես և ընդգծել քո անհատականությունը։ Սակայն ես կփորձեմ օգնել ընտրել մաքսիմալ թրենդային և, ամենակարևորը, հարմարավետ հագուստ։

Կարևորը հիշիր՝ ինչ էլ, որ ընտրես, այն պետք է լինի հարմարավետ։ Եվ այո՛, եթե բարձրակրունկներիԻ՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ սիրահար ես, ապա մի զույգ բալետկան կամ յուրաքանչյուր տափակ կոշիկը պայուսակումդ չէր խանգարի 😁։

Հագուստի մեջ նույնպես առաջին տեղում դիր կոմֆորտը՝ չմոռանալով գեղեցիկի և թրենդայինի մասին։

 

Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին

 

Սպիտակ վերնաշապիկ

Զգեստապահարանի must have։ Կարող ես կրել ջինսերով, կլասիկ տաբատով, բարձրակրունկներով, ինչու ոչ, նաև կռասովկաներով։

Վրայից կրիր պիջակ՝ պաստելային կամ վառ գույների մեջ և, վուալյա, ընտիր կերպարը պատրաստ է։

Սպիտակ վերնաշապիկ

 

Թրենդային պրինտով բլուզ

Հովազ, զեբր, պուտեր, ծաղիկներ… ահա թրենդային պրինտերը, իսկ ահա կտորի ընտրությունը թողնում եմ քեզ։ Պարզապես հիշիր՝ պաստելային, մեղմ գույները միշտ ակտուալ են։

Թրենդային պրինտով բլուզ

Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին. Ակտուալ լուքեր

Զգեստ վերնաշապիկ

Սա նույնպես must have է և համադրելի ինչպես կռասովկաների, այնպես էլ բարձրակրունկների հետ։

Երկարությունը՝ միդի։ Գույները՝ մեղմ, եթերային։ Սակայն եթե ուզում ես աչքի ընկնել, ապա կարող ես ընտրել ֆուկսիա, կարմիր կամ դեղին տարբերակները։

Զգեստ վերնաշապիկ

 

Կոստյում

Ինչպես տաբատով, այնպես էլ կիսաշրջազգեստով։ Տաբատով տարբերակը նախընտրելի է ավելի լայն և թեթև կտորից, կարող ես կրել սպիտակ կամ նույն գույնի տոպով, վերնաշապիկով կամ բլուզով։

Կիսաշրջազգեստով տարբերակը՝ միդի երկարության լայն թեթև կտորից։

Կոստյում

Ի՞նչ հագնել սեպտեմբերի 1-ին. Ակտուալ լուքեր

Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆԻնչպես արդեն նշեցի վերևում, համալսարանում չկա հատուկ հագուստ, սակայն խուսափիր շատ կլասիկ և խիստ գործնական կերպարից։ Նաև խուսափիր շատ բաց և վուլգար հագուստից։

Վերջիվերջո ամառն արդեն վերջացել է և դու կրկին կրթական հաստատությունում ես։

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նկարները վերցված են Maria Vizuete-ի Instagram-ից

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :