Ողջույն իմ գեղեցկուհիներ։ Այսօր ուզում եմ խոսենք երեկոյան զգեստների մասին։

Հուսով եմ, որ կկարողանամ թեկուզ մի քանիսին օգնել երեկոյան զգեստի ընտրության հարցում։

Դեռ իմ ժամանակ, երբ ես պետք է այդ ընտրությունը կատարեի, չկային այսքան շատ ինֆորմացիոն հարթակներ։

Կարելի էր ասել՝ միակ տեղեկատվության աղբյուրը տպագիր ամսագրերն էին։ Իսկ այսօր, բարեբախտաբար, կան շատ ավելի մեծ հնարավորություններ։

Երեկոյան զգեստը ուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի կարևոր ատրիբուտներից մեկն է։

2021-2022 իմ դիզայներները առաջարկում են շատ հետաքրքիր տարբերակներ։

Երեկոյան նորաձևության հիմնական տենդենցներից է լակոնիկ և զուսպ գլամուրը։

2021-2022 երեկոյան զգեստների գլխավոր թրենդներից է բյուստը ընդգծող զգեստները, ծավալուն, փարթամ մինչեւ հատակ հասնող և ավելի կարճ երեկոյան զգեստները, փայլփլուն և աչքի ընկնող տարբերակները, քարերով և ուլունքներով զարդարված, մետալիկ կտորից կարված երեկոյան զգեստները։

Գույների առումով ֆավորիտ են կարմիրը և սև-սպիտակի համադրությունը: Վերջիններս համարվում են նորաձևության պիկում։ Ինչպես նաև շատ գեղեցիկ են նայվում և ակտուալ են պաստելային գույների մեջ զգեստները ` երկնագույն, դեղձագույն, վարդագույն, բեժ և նյուդ։

երեկոյան զգեստներ

Երեկոյան զգեստներ 2021

 

Ատլասից երեկոյան զգեստներ

Ատլասից երեկոյան զգեստներ

Երեկոյան կերպարին շլացուցիչ, թեթև, ամպային տեսք կարող է հաղորդել ատլասից երեկոյան զգեստը։

Մարգարտյա փայլը իդեալական կդիտվի մինչև հատակ հասնող և ծավալուն հագուստի հետ՝ որպես լրացում օգտագործելով կորսետը և մեջքի բացվածքը։

 

Շքեղ երեկոյան զգեստներ՝ ծաղկային ապլիկացիայով

երեկոյան զգեստներ ծաղկային ապլիկացիայով

Ինչպես գիտենք ծաղիկները նորաձևության պիկում են։ Եվ դա այս պարագայում ևս բացառություն չէ։

Իսկական արվեստի գլուխգործոց է սուպերնորաձև երեկոյան զգեստը՝ շքեղ ծաղկային ապլիկացիայով, որոնք զարդարում է ամբողջ զգեստը։ Այն շատ համահունչ կդիտվի կրեմագույն երանգի մեջ և բարակ ուսակապերով։

 

Ժանյակեզարդ նուրբ երեկոյան զգեստներ

Ժանյակե երեկոյան զգեստներ

Ժանյակե էլեմենտները տալիս են զգեստին նրբության և թեթևության, միևնույն ժամանակ՝ շքեղ տեսք։

Ակտուալ է տարբեր ձևերի ժանյակը` սկսած խոշորից մինչև մանր, ինչը տալիս է ընտրության մեծ հնարավորություն։

Կարող է զարդարված լինել զգեստի վերևի` դեկոլտեի հատվածը, մեջքի հատվածը, թևքերը կամ զգեստի փեշերի հատվածում, ինչպես նաև ամբողջությամբ։

 

Թափանցիկ հատվածներով երեկոյան զգեստներ

Թափանցիկ հատվածներով երեկոյան զգեստներ

Թրենդային են թափանցիկ կտորները և « մերկ» զգեստները։

Այս հեքիաթային և շլացուցիչ զգեստների թափանցիկ հատվածները կարվում են հիմնականում.

· Ցանցից

· Ժանյակից

· Ֆատինից

Զգեստը կարող է ամբողջովին կարված լինել թափանցիկ կտորից կամ բաց հատվածներից։ Այս զգեստների վրա որպես դեկոր օգտագործվում էր ապլիկացիա, «вышивка», քարեր, ուլունքներ։

Թրենդային գույներից են` սևը և մարմնագույնը։

 

Պլիսե կտորից զգեստներ

Պլիսե կտորից զգեստներ

Պլիսը ևս ակտուալ է համարվում 2021-2022-ի համար։ Հետևելով և ուսումնասիրելով նորաձևության տների ցուցադրությունները՝ տեսնում ենք, որ այն օգտագործվում է ոչ միայն որպես զգեստի հիմնական կտոր, այլև որպես զգեստի դեկոր։

 

Փայլփլուն դիսկերով երեկոյան զգեստներ

Փայլփլուն դիսկերով երեկոյան զգեստներ

Ամենահետաքրքիր զգեստներից մեկը սև գույնի մեջ ներկայացրեց Dolce&Gabbana-ն իր նոր հավաքածուում, որը պատված էր ամբողջությամբ փայլփլուն դիսկերով։

Պարտադիր չէ, որ զգեստն ամբողջությամբ պատված լինի դիսկերով, այլ կարող էր լինել մասամբ` կոնկրետ մի հատվածում։

Ավելի գերադասելի են կազմվածքն ընդգծող մոդելի զգեստները։

Շքեղ կերպար կարող ես ստանալ` կապույտ, կարմիր, արծաթագույն կամ սև գույների դիսկերով պատված զգեստներով։

Փայլփլուն դիսկերով երեկոյան զգեստներ

 

Շարունակելի…

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված զգեստները՝  Instagram-ից: