Թրենդ և ճաշակ

Ինչպե՞ս լինել մոդայիկ՝ չկորցնելով սեփական ոճը

 

Ողջույն գեղեցկուհի, ուրախ եմ ծանոթության համար։

Ես էլ քեզ պես գնահատում եմ գեղեցիկն ու առավել շատ սիրում եմ այն ընդգծել ճիշտ և գրագետ ընտրված հագուստով։

Ըստ իս՝ ճիշտ ընտրված ոճը, յուրաքանչյուր մարդու այցեքարտն է և իր էության նկարագիրը։

Ու բոլորովին պարտադիր չէ, որ հագուստը լինի բրենդային. կարևորն այն է, որ ընտրված լինի ճիշտ և այն կրողն իրեն վստահ զգա։

Ես Ռուզին եմ, 27 տարեկան։

Դեռ մանկուց, ինչպես իմ շատ հասակակիցները, այնպես էլ ես (կարծում եմ նաև Դու) տիկնիկների համար էի կարում հագուստ, որոնք տեսնում էի տարբեր ամսագրերում։ Հետո փորձեր եղան նաև ինքս ինձ համար հագուստ ձևելու։

Ընդհանուր լուքում մեծ դեր եմ տալիս կոշիկներին. կարելի է ասել` դա իմ թուլությունն է (մի գուցե նաև քոնը))):

Հենց դրա համար էլ ինձ շատ հոգեհարազատ են Շանելի խոսքերը. «Տվեք ինձ մի զույգ գեղեցիկ կոշիկ և ես կգրավեմ ողջ աշխարհը»։

Թրենդ և ճաշակ. ինչպե՞ս լինել մոդայիկ՝ չկորցնելով սեփական ոճը

Կարծում եմ ինչպես յուրաքանչյուր աղջիկ, այնպես էլ դու բախվել ես այս խնդրին,- «Ես ոչինչ չունեմ հագնելու»։

Գնացել ես շոփինգի ու խճճվե՞լ տարատեսակ հագուստների մեջ և առանց գնումների վերադարձել, որպեսզի չսխալվես։

Ինչպես շատերը, այնպես էլ դու, ունես շատ իրեր, որոնք պարզապես կախված են պահարանում և որոնք դու երբեք չես կրել։

Ուրեմն ես կլինեմ քո fashion գիդը։

Միասին կբացահայտենք մոդայի աշխարհը։ Սիրով կներկայացնեմ սեզոնի թրենդները, աշխարհում կատարվող ֆեյշն նորությունները և այլն։

Նաև ունեմ հատուկ բաժին հարսիկների համար, որտեղ կլինի ամեն ինչ՝ սկսած մանրուքներից՝ նրանց գործը հեշտացնելու համար։

Դե ինչ, կարծում եմ ժամանակի ընթացքում դեռ էլ ավելի լավ կճանաչենք միմյանց, և ես կդառնամ Քո առօրյայի մի մասը։

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը կայքի Քո անձնական էջում՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Հետաքրքիր այլ հոդվածների համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում