Եթե դու էլ բացելով կոշիկների պահարանը մտածում ես, որ նոր կոշիկ է քեզ պետք, ուրեմն ճիշտ հասցեով ես դիմել:
Այսօր ձեզ հետ կիսվելու եմ կոշիկների գարուն-ամառ 2021 ամենաակուալ մոդելներով: Եթե բաց ես թողել առաջին մասը, չմոռանաս կարդալ նաև այն)))

Նորաձև կոշիկներ 2021

Վիետնամկաներ

Վիետնամկաները համարվում էին նորաձև դեռ նախանցած տարի՝ իրենց հարմարավետության շնորհիվ, և այստեղ COVID-19 կապ չունի։)

Վիետնամկաներ

 

Քառակուսի քթով կոշիկներ

Դեռ անցած տարվա թրենդ։ Խանութներում ներկայացված են սկսած նեղ քթից մինչև հսկա ձևերը։

Քառակուսի քթով կոշիկներ

 

Ծաղկային մոտիվներով կոշիկներ և բոկոտիկներ

Ծաղկային պրինտը և ապլիկացիաները ակտիվ մասնակցություն ունեն ոչ միայն հագուստի և աքսեսուարների, այլ նաև կոշիկների դիզայնում ։

Դիզայներներն առաջարկում են մեծ արտահայտիչ ծաղիկներով կոշիկներից մինչեւ նուրբ ծաղկային ապլիկացիա։

Ծաղկային մոտիվներով կոշիկներ

 

Նորաձև բալետկաներ

Պրակտիկ և հարմարավետ։

Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։

Բալետկաները մեկ համարվում են նորաձև, մեկ էլ հանկարծ արժանանում քննադատության և դիտարկվում որպես անտիթրենդ, սակայն հիմա դրանց աստղային ժամն է։

Նորաձև բալետկաներ

 

Տարբեր դեկորներով կոշիկներ և բոկոտիկներ

Շղթաներ, քարեր, ծաղիկներ, ժապավեններ, մարգարիտներ… ինչպես սիրտդ կկամենա։

Հաճախ դիզայներներն ստեղծում են կոնտրաստ այս էլեմենտներով։

Օրինակ` նուրբ լոդոչկա կոշիկները կարող են զարդարել կոպիտ մետաղե շղթաներով կամ կոպիտ ռեզինից տակացուով կոշիկը` նուրբ մարգարտե կապերով։

Տարբեր դեկորներով կոշիկներ

 

«Տղամարդու» կոշիկ

Եթե քեզ համար չեն քարիկները, փայլիկները, բարձրակրունկները և այլ մի մի մի… սակայն դու բիզնեսի ոլորտում ես կամ պարզապես մինիմալիզմի կողմնակից ես, ապա այս տարբերակը հենց քեզ համար է։

«Տղամարդու» կոշիկ

 

Կանացի նորաձև կռասովկաներ

Կռասովկաները դարձել են համար 1 ընտրությունը նրանց համար, ովքեր գնահատում են կոմֆորտը և վարում են ակտիվ կյանք։ Եվ դրանից ելնելով՝ շատ նորաձևության տներ իրենց հավաքածուներում ներառեցին կռասովկաները։

նորաձև կռասովկանե

 

Ծղոտե և կտորից կոշիկներ

Եվս մեկ հղում բնականին, հասարակին և էկոլոգիապես մաքուրին։ Նորաձև են ծղոտե գլխարկները, պայուսակները և կոշիկները։ Սակայն այս ամենը մեկ լուքում պետք չէ օգտագործել` մաքիմում երկու իր։

Ծղոտե կոշիկներ, կտորից կոշիկներ

 

Կապով մոդելներ

Կոշիկները և բոկոտիկները, որոնք կապվում են ոտնաթաթի վերևի մասում շատ սեքսուալ և էլեգանտ են։ Դրանք նոր շունչ կհաղորդեն յուրաքանչյուր լուքին։

Կարող ես կրել կարճ մոդելի ջինսերով կամ տաբատով, միդի կիսաշրջազգեստով և զգեստներով։

Այս մոդելը կարելի էր ասել ունիվերսալ է և այն կարելի է համարել որպես բազային։

Սակայն հիշիր, եթե քեզ համար կարևոր է վիզուալ երկարացնել ոտքերդ կամ ունես լայն ոտնաթաթ, ապա այս տարբերակը քեզ համար չէ։

Կապերով կոշիկներ

 

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Zara, FerfetchMango կայքերում;