Վերջացավ գարնան երկրորդ ամիսը, սակայն դու չգիտես` ինչպիսի կոշիկ ընտրել։

Ինչ խոսք` դա շատ կարևոր հարց է։ Եվ դրա համար կամ ես, ով կօգնի ոչ միայն լինել ամենաթրենդային աղջիկը, այլ նաև կօգնի գտնել ամենաակտուալ մոդելները։

Հարցերի դեպքում կարող ես գրել իմ ինստագրամյան էջին` Fashion_Alphabet_arm կամ թող մեկնաբանություն և ես անպայման կպատասխանեմ։

Դե ինչ սկսեցինք, այս հոդվածում կխոսեմ գարնան-ամռան ակտուալ մոդելների մասին։

Սկսենք նրանից, որ այս սեզոնին շատ են հարմարավետ մոդելները։

Դե չմոռանանք, որ գրեթե 1 տարի մեր ոտքերը սովորել էին տնային հողաթափերին` հարմարավետ և փափուկ։

Եվ դրանից ելնելով` շատ դիզայներներ չեն ցանկանում խախտել, այս բարի ավանդույթը։

1. Սաբո

2. Փոքրիկ կրունկով կոշիկ

3. Բարձր պլատֆորմայով կոշիկներ և բոկոտիկներ

4. Դրսի «տնային» հողաթափեր

5. Սանդալներ

6. Վիետնամկաներ

7. Քառակուսի քթով կոշիկներ

8. Ծաղկային մոտիվներով կոշիկներ

9. Բալետկաներ

10. Շղթաներով կոշիկներ

11. «Տղամարդու» կոշիկներ կանանց համար

12. Կռասովկաներ

13. Կտորից/գործված կոշիկ

14. Կոշիկներ և բոկոտիկներ կապիչներով

 

Նորաձև կոշիկներ գարուն-ամառ 2021

 

Սաբո

Այս թրենդը արդեն 2 սեզոն է պահպանում է իր տեղը նորաձևության շուկայում։ Այն կամ սիրում են կամ չեն հասկանում դրանց իմաստը։

Իմ անձնական կարծիքով այն շատ հարմար տարբերակ է։ Հատկապես հիմա, երբ դիզայներների շնորհիվ կան շատ հարմար տարբերակներ։

sabo

 

Ցածրակրունկ կոշիկներ

Kitten heels կամ ցածրակրունկ կոշիկներն իդեալական տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր ուզում են, որ իրենց կոշիկն ունենա կրունկ, բայց, միևնույն ժամանակ, լինի նաև հարմարավետ։

Նորաձև են կրունկի տարբեր ձևեր` քառակուսի, փոքրիկ շպիլկա և այլն` կարևորը, որ լինի հարմարավետ։

Մինի կրունկով կոշիկները հիանալի են նայվում ջինսերի, շորտերի, միդի կիսաշրջազգեստների և կյուլոտների հետ։

Մնում է ընտրես քո իդեալական տարբերակը։

Ցածրակրունկ կոշիկներ

 

Ամբողջովին տափակ կոշիկներ

Չնայած նրան, որ կրունկը ամբողջովին բացակայում է, սուր քթով կոշիկները, բոկոտիկներ շատ էլեգանտ են նայվում։

Դրանք կարող ես կրել ինչպես ամենօրյա հագուստի հետ, այնպես էլ`երեկոյան, smart casual ոճում։

Ամբողջովին տափակ կոշիկներ

 

Պլատֆորմայով բոկոտիկներ

Այո նրանք նորից նորաձև են, քանի որ շատ հարմար են։ Ընտրիր քեզ հարմար բարձրությունը և մինչ դրսում դրանք կրելը, փորձիր քայլել տանը։

Պլատֆորմայով բոկոտիկնե

 

Դրսի «տնային հողաթափեր»

Մդաաաա…, ներքնազգեստի փուլը անցանք, հիմա հերթը տնային հողաթափերինն են ։)))

Դիզայներներն ամեն ինչ անում են մեր կոմֆորտի համար։ Եվ սա շատ բնական է, եթե հաշվի առնենք թե 2020-ին այն մի քանի ամիսը, երբ ստիպված տանը մնացինք։

Դրսի «տնային հողաթափեր»

 

Նորաձև սանդալներ

Ինչպես նախորդ, այնպես էլ այս սեզոնին նորաձև են կապերով, գլադիատոր, մետաքսե լենտաներով, տարբեր հյուսվածքներով, դեկորներով մոդելները։

Նորաձև սանդալներ

 

Շարունակելի…

 

P.SԸնթերցիրԿԻՍՎԻՐ Քո կարծիքովիսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Zara, FerfetchMango կայքերում;