Ակտուալ պայուսակներ 2021. թրենդային ձևեր և գույներ. Նորաձև պայուսակների ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։

Ստեղծի՛ր քո ոճային կերպարը դետալների օգնությամբ։

Դիզայներները, ելնելով ստեղծված իրավիճակից, online և offline տարբերակներով ցուցադրեցին իրենց գարուն-ամառ հավաքածուները։

Ես ինքս լինելով fashion girl՝ մի քանի տարբերակ արդեն աչքի տակ ունեմ վերցրած։

Իսկ եթե տարբեր պատճառներից ելնելով չես կարող քեզ թույլ տալ նման գնում, ապա հատուկ քեզ համար շուտով կներկայացնեմ ուզում եմ-կարող եմ թեմայով հոդվածներ։

Շատ դիզայներներ, հավատարիմ մնալով իրենց, այս սեզոնին ցուցադրեցին պրակտիկ և տարողունակ պայուսակներ։

Սա հիանալի տարբերակ է ամբողջ օրը վազքի մեջ գտնվողների համար, երբ օրը հազար տեղ պիտի գնաս ու միանգամից հազար գործ հասցնես։

Հայտնի բրենդներից Nanushka-ն շեշտը դրել էր մեծ կիսակլոր տոուտ պայուսակի վրա, Coach 1941-ը կաշվե խոբոյի, իսկ Bibhu Mohapatra-ն ցուցադրեց խիստ գործնական պայուսակներ։

տարողունակ պայուսակներ

Ակտուալ պայուսակներ

տարողունակ պայուսակներ

տարողունակ պայուսակներ

 

Այս 2021-ին պահանջված կլինեն գործված և հյուսված պայուսակները, ինչպես նաև ձկնորսի ցանց հիշեցնող մոդելները (եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սրանք նորաձև էին նաև 2-3 տարի առաջ)։

Այսպիսի պայուսակներ առաջարկել են Roberta Taylor-ը` երկար բախրամայով, Rosetta Getty—ն և Anna Sui-ն։

հյուսված պայուսակներ

գործված պայուսակներ

 

Այս պայուսակներին զուգահեռ նույնպես նորաձև են համարվում դեռ անցած սեզոնից

փոքրիկ պայուսակները` թե՛ որպես միակ պայուսակ, թե՛ որպես հավելյալ պայուսակ։

Փոքրիկ պայուսակներ Chanel-ից, Max Mara-ից, Longchamp-ից և Saint Laurent-ից, որոնք կարծես զարդեր լինեն, այլ ոչ թե ուտիլիտար աքսեսուար։

Այս պայուսակների չափերը համեմատվում են գոտու պրյաժկայի կամ կախազարդի հետ։

 

փոքրիկ պայուսակներ

Ակտուալ պայուսակներ

փոքրիկ պայուսակներ 2021

փոքրիկ պայուսակներ

 

 

Նորաձև են տարբեր գույների և հետաքրքիր ֆորմաների պայուսակները։

Դրանցից են Vivienne Westwood-ի պայուսակ-սունդուկը կամ պայուսակ սիրտը։

Simone Rosha-ի խոշոր մարգարիտներով զարդարված երեկոյան պայուսակը։

hetaqrqir payusaknerհետաքրքիր ֆորմաների պայուսակներ

տարբեր գույների պայուսակներ

պայուսակներ

 

Այս ամենի հետ մեկտեղ դիզայներներն առաջարկում են նաև էլեգանտ տրադիցիոն տարբերակներ` կարճ բռնակով, պինդ ֆորման պահպանող կարկասով։

էլեգանտ պայուսակներ

պայուսակներ

պինդ ֆորման պահպանող կարկասով

 

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել  Ferfetch կայքում և  Fashion Alphabet ինստագրամյան էջում: