Հարսանյաց թրենդներ ու տենդենցներ

Ha8saniq, harsanekan xnjuyq, trend, harasanekan trendner, harsi shor, zհարսանիք, ամուսնություն, պսակադրություն, ինչ զգեստ ընտրել, հարսանեկան տթենդներ, հարսանեկան թռենդներ, հարսանեկան տենդենցներ, հարսի շոր, հարսի զգեստ, պմջույք, ռեստորան, հարսանեկան խնջույք

Հայտարարում եմ Ձեզ ամուսիններ…..

Ստոոոպ… Մինչ այս հիշարժան պահը արի տեսնենք, թե որոնք  2021-ի հարսանյաց տենդենցները, և թե ինչպես դարձնենք քո հարսանիքն ակտուալ ու էլ ավելի հետաքրքիր։

 

Ինչ խոսք, 2020-ն իր հետքը թողեց ամենուր, հարսանյաց ոլորտը ևս բացառություն չէ։

Սակայն հիմա աստիճանաբար կյանքը վերադառնում է իր բնականոն տեմպին։ Եվ հարսանյաց արարողության տենդենցները նույնպես փոխվում են։

Ահա մի քանի հիմնական տենդենց, որոնք 2021-ին պետք է ուշադրության արժանանան հարսանյաց հանդիսությունը կազմակերպելիս։

  1. Փոքր (камерное) հարսանիք։ Հիմնականում սա հարմար է այն զույգերի համար, ովքեր ուզում են լինել ամենամտերիմ մարդկանցով։ Այստեղ օպտիմալ հյուրերի քանակը 15-20 հոգի։
  2. Բացօթյա տարածքում։ Բաց, քաղաքից դուրս տարածքները, մաքուր օդը էլ ավելի ակտուալ են խնջույքի ընտրության հարցում։
  3. Անվտանգության միջոցառումները, սանիտարահիգիենիկ պայմանները և մաքրությունը առաջին   պլան են գալիս հարսանյաց տարածքի ընտրության ժամանակ։

 

 

 

 

 

Ha8saniq, harsanekan xnjuyq, trend, harasanekan trendner, harsi shor, zհարսանիք, ամուսնություն, պսակադրություն, ինչ զգեստ ընտրել, հարսանեկան տթենդներ, հարսանեկան թռենդներ, հարսանեկան տենդենցներ, հարսի շոր, հարսի զգեստ, պմջույք, ռեստորան, հարսանեկան խնջույք

 

 

   

Հարսանյաց թրենդներ ու տենդենցներ

 

Ինչ խոսք, հարսանիքը զույգերի ունիկալ պատմությունն է։ Եվ չկա մեկ պատասխան, թե ինչպիսին պետք է լինի իդեալական արարողությունը։

Հարսանիքը վաղուց արդեն դադարել է լինել ուղղակի խնջույք  «ուրիշների» համար։ Այն տոն է առաջին հերթին հենց «քեզ» համար։

Եվ ուրեմն քո տոնին կարևոր են քո և կողակցիդ նախասիրությունները:

Եթե դուք սովոր եք առիթները ճոխ նշել, ապա հարսանիքն  էլ բացառություն մի արեք, իսկ եթե նախընտրում եք տնային հանգիստ մթնոլորտ, ապա թող լինի փոքր հարմարավետ հարսանիք՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։

Կարևորը հիշիր՝ 2021-ի թրենդներն ու հարսանյաց տենդենցներն ընդամենն օգնում են ընդգծել այդ օրվա գեղեցկությունը, սակայն չեն թելադրում, թե ինչպիսին պետք է լինի հարսանիքը՝ սկզբից մինչև վերջ։

 

Հարսանյաց թրենդներ ու տենդենցներ

Ահա մի քանի կետ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել կյանքիդ ամենակարևոր խնջույքներից մեկը կազմակերպելիս։

 

Հարսանիքի ռեժիսուրան

Սա զույգի ինդիվիդուալ պատմությունն է, որի գաղափարը նրանք պետք է հասցնեն իրենց հյուրերին։

Եթե կհիշես, նախկինում հարսանիքը չափվում էր արտաքին գեղեցկությամբ`ծաղիկների քանակը, դրանց  բնական կամ արհեստական լինելը,  և առհասարակ դեկորացիայի չափսերը։  Քչերին էր հուզում հոգևորի գաղափարը։

Եվ ահա վերջապես թրենդային է, այն միտքն ու գաղափարը, որը դրված է հանդիսության հիմքում: Կարևոր է զույգի մեսիջը հյուրերին։

Այստեղ կարևոր է բալանսը ամեն ինչում` հյուրերի ներգրավվածությունը և նրանց կոմֆորտը, շոուի էֆեկտիվ կազմակերպումը հարսի ու փեսայի հետ, հանդիսության գրագետ կազմակերպումը և այլն։

 

 

Հետագա հոդվածներում կշարունակեմ կկսիվել հարսանյաց բոլոր ժամանակակից տենդենցների հետ՝ փորձելով օգնել ապագա հարսիկներին:

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :