2020 -2021 թրենդային հարսանյաց զգեստները

Ի՞նչ է անում հարսնացուն նախքան իրեն առաջարկություն անելը: Ճիշտ է, նա ընտրում է շորիկ հարսանեկան զգեստների նորաձեւ հավաքածուներից:

Ցանկանու՞մ ես իմանալ, թե որ զգեստներն են ամենանորաձեւը լինելու 2020-2021 թվականին: Ապա  կարդա իմ հոդվածը:  Այստեղ ես ընտրել եմ նոր հավաքածուներ, անվանի դիզայներների թարմ գաղափարներ: Եվ դու կտեսնես մեկ հոդվածի մեջ ԱՄԵՆ ԻՆՉ, ինչը կարող է քեզ հետաքրքրել:

Ողջույն գեղեցկուհիներ,  հուսով եմ հավանեցիք հարսանյաց զգեստների մասին առաջին հոդվածս։ Ինչպես խոստացել էի՝ կներկայացնեմ հաջորդ 5 ակտուալ հարսանյաց զգեստները։

Զարդեր հարսանյաց զգեստի վրա

Հարսանյաց զգեստներն առանձնանում են իրենց շքեղությամբ և գեղեցկությամբ։ Գրեթե յուրաքանչյուր հավաքածուում տեղ են գտել զգեստներ, որոնք ամբողջովին կամ կիսով չափ զարդարված փայլփլուն նախշերով, ժանյակե հատվածներով կամ փոքրիկ զարդերով՝ համարձակ գեղեցկուհիների համար։

jenny packham, Ակտուալ հարսանյաց զգեստներ, հարսանյաց զգեստների տենդենցները, մոդա 2020
Jenny Packham (նկարը՝ jennypackham com)

Շքեղ թևքերով հարսանյաց զգեստներ

Շքեղ թևքերը հարսանյաց զգեստների հետաքրքիր լուծում են։ Թևերը կարվում են կիսաթափանցիկ կամ պինդ գործվածքից՝ տալով ռոմանտիկայի և նրբության նոտա։

daalarna couture, , հարսանյաց զգեստների տենդենցները, մոդա 2020, ինչ հագնել հարսանիքին, թրենդային զգեստներ
Daalarna Couture (նկարը՝ daalarna.hu)

 

2020 -2021 թրենդային հարսանյաց զգեստները

Զգեստ տրանսֆորմեր

Մոդայիկ հարսանյաց զգեստ, որպես լրացում՝ առանձնացող շլեյֆ։

Ինչ խոսք, տպավորիչ է և պրակտիկ։ Ոչ միշտ է համար շարժվել երկար և ծանր զգեստով, իսկ այս տարբերակը կապահովի հարմարավետություն և գեղեցիկ տեսք։

zuhair murad, Ակտուալ հարսանյաց զգեստներ, հարսանյաց զգեստների տենդենցները, մոդա 2020, ինչ հագնել հարսանիքին, թրենդային զգեստներ
Zuhair Murad (նկարը՝ zuhairmurad.com)

Ալիքներով հարսանյաց զգեստ

Շքեղ ալիքներ՝ հիասքանչ ալտերնատիվ տարբերակ հսկայական շլեյֆին։

Տալիս են հարուստ և ռոմանտիկ տեսք՝ զարդարելով թևքերը կամ զգեստի փեշի հատվածը։

marchesa, սպիտակ զգեստ, հարսի շոր
Marchesa (նկարը՝ marchesa.com)

Բաց հարսանյաց զգեստը

2020-ի մոդայիկ հարսանյաց զգեստները կլինեն նաև պրովոկացիոն՝ խորը կտրվածքներով, թափանցիկ կտորից, մեծ բացվածքներով և այլն։

Berta,հարսի շոր, թրենդային հարսի շորիկ, հարսանյաց զգեստներ, հարսանյաց զգեստների տենդենցները, մոդա 2020, ինչ հագնել հարսանիքին, թրենդային զգեստներ
Berta (նկարը՝ berta.com)

2020 -2021 թրենդային հարսանյաց զգեստները

Դե ինչ, աղջիկներ, ընտրությունը ձերն է, թե ինչպես ներկայանալ ձեր սիրելիին՝ ռոմանտիկ թե ճակատագրական գեղեցկուհու կերպարով։

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

Ակտուալ հարսանյաց զգեստների  առաջին մասին ծանոթանալու համար անցեք հղումով: