Թույլ աղը դրած կարմիր ձուկ

Համեղ…նուրբ…և, կարևորը, օգտակար

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կկիսվեմ տնային պայմաններում կարմիր ձուկն աղելու մի շատ հետաքրքիր բաղադրատոմսով:

Հավատացեք, դրանում ոչ մի բարդ բան չկա, իսկ տնային պայմաններում աղելու առավելությունն այն է, որ կարող եք ինքներդ որոշել աղի աստիճանը և ստանալ լիովին բնական պրոդուկտ՝ առանց հավելումների և կոնսերվանտների:

Կարող եք վերցնել սաղմանների ընտանիքից ցանկացած ձուկ՝ սաղմոն, իշխան, սապատաձուկ և այլն:

 

Բաղադրիչները (հաշվարկված է 1 կգ ձկան ֆիլեի համար)

Աղելու համար

Սաղմոնի ֆիլե

Խոշոր աղ – 4-5 ճ. գդ.

Շաքարավազ – 2 ճ. գդ.

Հատիկավոր սև պղպեղ – 1 ճ. գդ.

Կես կիտրոնի հյութ

Նեխուրի տերևներ – մի քանի ճյուղ

 

Մարինադի համար

Սամիթ – 1 կապ

Կես կիտրոնի հյութ

Ձիթապտղի յուղ – 150 մլ

 

Թույլ աղը դրած կարմիր ձուկ

Պատրաստման եղանակը

Խոշոր աղն ու շաքարավազը լցնում ենք ուղղանկյուն տարայի մեջ: Ի դեպ ես ծովի աղ եմ վերցնում, քանի որ այն պարունակում է մարդու համար անհրաժեշտ շատ միկրոէլեմենտներ:

Ձկան ֆիլեն կարելի է 2 մասի բաժանել. այսպես ավելի հեշտ կլինի այն պահել:

Հատիկավոր սև պղպեղը մանրացնում ենք հավանգի մեջ կամ էլ այն փաթաթում սրբիչի մեջ ու մուրճով ծեծում: Պետք չէ պղպեղը փոշի դարձնել. մեզ պետք է, որ այն լինի խոշոր աղացած:

Պղպեղը խառնում ենք աղի հետ, վրան քամում կես կիտրոնի հյութը և ավելացնում նեխուրի խոշոր կտրած տերևները (ցողուններն անհրաժեշտ չեն): Այս ամենը լավ տրորում ենք ձեռքով, որպեսզի նեխուրը փոխանցի իր բույրը:

Դնում ենք ձուկն ու այն բոլոր կողմերից քսում ստացված խառնուրդով:

Կարելի է վրան ևս մի քիչ աղ ցանել: Մի վախեցեք. ձուկը խելացի պրոդուկտ է. այն կվերցնի այնքան աղ, որքան հարկավոր է: Ահա այսպիսի տեսք սա ունի.

Ապխտած ձուկ, սաղմոն, կիսաապխտած սաղմոն, ապխտած սաղմոն, իշխան, մարինադ, мариновать, kisaapxtast dzuk, kisaapxtast saxmon, apxtast saxmon, apxtast saghmon, apxtac saxmon, apxtac saghmon, kisaapxtac saxmon, kisaapxtast saghon, axy d8a] 4wuk, karmi8 dzuk, karmir dzuk, կարմիռ ձուկ, կարմիր ձուկ, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum  

Ծածկում ենք տարան կափարիչով և 24 ժամով դնում սառնարանը:

Ժամանակը լրանալուց հետո սառնարանից հանում ենք ձուկն ու լվանում սառը հոսող ջրի տակ: Այն լավ չորացնում ենք թղթե սրբիչով և վրան աղացած պղպեղ ենք մի փոքր շաղ տալիս:

Մաքուր տարայի մեջ ձիթապտղի յուղ ենք լցնում, ավելացնում կես կիտրոնի հյութը, մանրացված սամիթը և լավ խառնում:

Թույլ աղը դրած կարմիր ձուկ

Տարայի մեջ ենք դնում ձկան կտորները՝ ստացված զանգվածը լավ քսելով բոլոր կողմերից, փակում կափարիչն ու դնում սառնարանը:

Իրականում կարելի է 1-2 ժամ հետո արդեն ուտել, բայց լավ կլինի ձուկը սառնարանում թողնել ամբողջ գիշեր:

Այս մարինադի մեջ ձուկը սառնարանում հանգիստ մնում է 2-3 շաբաթ և չի փչանում: Բայց եթե այդ ընթացքում դեռ չեք հասցրել այն լրիվ ուտել, ինչը դժվար է պատկերացնել 😉 , պարզապես թղթե սրբիչով լավ չորացրեք այն, փաթաթեք պերգամենտով և դրեք սառցարանը:

Ահա և վերջ, մեր նուրբ և համեղ ձուկը պատրաստ է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ