Ողջույն սիրելիներս… Ինչպե՞ս եք։

Շարունակելով տարբեր բրենդների հետ ծանոթությունը, ուզում եմ այս անգամ ներկայացնել մի սինգապուրյան բրենդ` CHARLES & KEITH։

Այս բրենդի հետ ծանոթացա մի քանի տարի առաջ, երբ հերթական անգամ գնացել էի շոփինգի Դալմա Գարդեն մոլ։

CHARLES & KEITH, սինգապուրյան բրենդ, ակտուալ բրենդ, թրենդային աքսեսուարներ

Բավականին որակյալ և ակտուալ տեսականի էր ներկայացված։ Ես որոշեցի էլ ավելին իմանալ այս բրենդի մասին և որքան մեծ էր զարմանքս, երբ մի քանի հետաքրքիր նյուանս իմացա, որոնցով հիմա անպայման ուզում եմ կիսվել քեզ հետ։

ակտուալ բրենդ, թրենդային աքսեսուարներ

Ինչպես նաև կներկայացնեմ ցուցադրված տեսականուց մի քանի ֆոտո օրինակ։

CHARLES & KEITH

Այսպիսով CHARLES & KEITH ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին Սինգապուրում, անհատ ձեռներեցներ` Չարլզի և Կիտ Վոնգի կողմից։

ակտուալ բրենդ, թրենդային աքսեսուարներ,aktual brend, t’rendayin ak’sesuarner, aktual koshikner,

Նրանք ցանկանում էին արտադրել կոշիկներ, որոնք ադապտացված կլինեին ասիացի կանանց համար։ Քանի որ բրենդն իր փիլիսոփայության հիմքում դնում էր կանաց իրավունքների և հնարավորությունների հավասարության ու սեփական էության բացահայտումը նորաձրության միջոցով։

CHARLES & KEITH -ը lifestyle բրենդ է, այն տրանսֆորմացիայի է ենթարկում նոր տենդենցները՝ դարձնելով հասանելի նորաձև իրեր։

Այսօր ընկերության արտադրանքը շատ լայն է։ Դրանց մեջ մտնում են` պայուսակներ, աքսեսուարներ, կոշիկներ, բիժուտերիա, որոնք տարբերվում են իրենց էքսպերիմենտալ դիզայնով։

Այս բրենդը հետևում է բոլոր թրենդներին, սակայն բարձրորակ իրերը տրամադրում է առավել դեմոկրատական գներով։

ակտուալ բրենդ, թրենդային աքսեսուարներ, ակտուալ կոշիկներ, aktual brend, t’rendayin ak’sesuarner, aktual koshikner,

Բրենդը սկսելով մեկ խանութից Սինգապուրում՝ հիմա առաջարկում է իր արտադրանքը ավելի քան 500 խանութում` Խաղաղ օվկիանոսա-ասիական ռեգիոնում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում։

Բրենդն իր արտադրանքը ներկայացնում է նաև օնլայն տիրույթում։

Դե շատերդ երևի գիտեք, որ CHARLES & KEITH-ի խանութն առկա է Դալմա Գարդեն մոլում։

Այս բրենդը բացի որակյալ և ակտուալ արտադրանքից նաև համարվում է սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն ակտիվորեն ներգրավված է մարդասիրական ու բնապահպանական նախաձեռնություններում։

aktual brend, t’rendayin ak’sesuarner, aktual koshikner,2010 թվականից բրենդն օգտագործում է FSC-ի (Անտառների միջազգային կազմակերպության) կողմից հավաստագրված թուղթ` իր ածխածնի օգտագործումը նվազեցնելու համար։

Տարիների ընթացքում CHARLES & KEITH-ը համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի` Գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով, Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ֆոնդի և Earth Hour-ի հետ` աջակցելով տարբեր բարեգործական ու բնապահպանական նախաձեռնություններին։

 

Սա պարզապես բրենդ չէ ըստ իս, նա «հոգ» է տանում իր սպառողների մասին և դրանով ավելի մոտենում նրանց։aktual brend, t’rendayin ak’sesuarner, aktual koshikner,

 

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :