Թոփ 7 իրերը` ամռան և տաք աշնան համար

Աղջիկնեեեեեր! …. Ողջույն։ Շնորհակալություն, որ այցելել եք մեր կայք և իմ մոդայի հարթակ։ Սա տեղ է, որտեղ կխոսեմ սեզոնի թրենդներից, մոդայի աշխարհի նորություններից… մի խոսքով կկիսվեմ Ձեզ հետ այն ամենի մասին, ինչ  կապված է մոդայի հետ։ Ցանկանում էի հոդվածիս նյութ ընտրել կոնկրետ թրենդ, բայց հասկացա, որ հիմա շատերը տեղին կլինեն և որոշեցի սկզբում ներկայացնել ամռանն էլ ավելի ակտուալ և կիրառելի թրենդները, իսկ հետո կխոսեմ ամեն մեկի մասին առանձին-առանձին։ Դե ինչ, գնացինք։ Ճիշտ ժամանակն է զգեստապահարանը թարմացնելու և ավելացնելու այս թոփ 7 իրերը` ամռան և տաք աշնան համար։

 

Erkar kapichnerov koshik, basanojka, բասանոժկա, կաբլուկով բասանոժկա, կապիչներով կոշիկ, Cult Gaia, Farfetch

 

Երկար կապիչներով բոկոտիկներ

Որքան երկար, այնքան թրենդային, որպեսզի կարողանաք կապել տաբատի ներքևի հատվածը, որն ի դեպ նույնպես այս տարի համարվում է ակտուալ։

Տաբատը հավաքված, բարձր թելերով կապված
Նկարները վերցված են lady.tochka.net կայքից

 

Մի թևանի տոպեր

Այո, այո, նրանք նորից հետ են վերադարձել։ Կրեք այն բարձր ջինսերով կամ ջոգերներով և համադրեք սպորտային կոշիկների հետ։

Բլուզ, բլուզկա, մի թեւանի, վերխ, Coperni, Farfetch
Coperni, Farfetch

 

Գլադիատորական սանդալներ

Նախապատվությունը տվեք պաստելային գույնի սանդալներին` համադրելով գունագեղ զգեստների կամ մինի կիսաշրջազգեստների հետ։

Գլադիատոր բոսոնոժկա, կապիչներով բոկոտիկ, Bottega Veneta, Farfetch
Bottega Veneta, Farfetch

Թոփ 7 իրերը` ամռան և տաք աշնան համար

Ջինս… ջինս… ջինս

Չհնացող մոդա և հիմնական զգեստապահարանի անբաժանելի մաս։ Իսկ առավել ակտուալ են ջինսե կիսաշրջազգեստները։ Ընտրեք ձեզ հարմար երկարությունը` տարբեր առիթների համար։

Ջինս, ջինսից յուբկա, ջինսե կիսաշրջազգեստ, Guess
Guess

Պալացցո տաբատներ

Այս տարի պարտադիր պայման է մեր մոդնիցաների համար։ Կարող եք կրել վերևում նշված բոկոտիկների հետ:

Լայն տաբատ, պալացո տաբատ, պալլացո, պալացցո, Yves Saint Laurent, Farfetch
Yves Saint Laurent, Farfetch

Թոփ 7 իրերը` ամռան և տաք աշնան համար

Շորտեր

Էլ ինչ ամառ առանց շորտերի։ Այս տարվա հիթն են կտորից շորտերը. նրանք փոխարինում են անցած տարվա վելոսիպեդկաներին։ Մոդայիկ են տարբեր գույների եւ երկարության, որոնք կփրկեն ձեզ ամռան տապից։

Շորտ, կտորից շորտեր, ակտուալ շորտեր, Polo Ralph Lauren, Farfetch
Polo Ralph Lauren, Farfetch

Զգեստներ և կիսաշրջազգեստներ` իրար վրա եկող փեշով

Այս ձևը վիզուալ նիհարեցնում է` թաքցնելով անցանկալին։ Տալիս է կանացի և եթերային տեսք։

Զգեստ խալաթ, կիսաբացվածքով զգեստ, GANNI
GANNI

Դե ինչ, սիրելիներս, հաջորդիվ կներկայացնեմ էլ ավելի շատ թրենդներ։ Նաև կլինի հատուկ անդրադարձ պրեմիում իրերի մատչելի-հասանելի տարբերակներին։ Շնորհակալություն ուշադրության համար։

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Farfetch, Guess և Լady.tochka.net հարթակներում:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ  Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը կայքի Քո անձնական էջում` սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։