Բազային զգեստապահարան 2020-2021

Բազային զգեստապահարանի ձևավորումը կհեշտացնի ամենօրյա լուքերի ընտրությունը և կազատի այդքան հոգնեցնող «Չգիտեմ ինչ հանգեմ» կամ «Ես ոչինչ չունեմ հանգելու» հարցերից:

Իսկ սեփական ոճն ընդգծելու և նորաձևությանը գերի չդառնալու համար պետք է պարզապես բազային զգեստապահարանին ավելացնել տվյալ սեզոնի ամենաթրենդային իրերը:

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ աշանային բազային զգեստապահարանի ամենաանհրաժեշտ իրերով: Եթե բաց ես թողել առաջին մասը, չմոռանաս կարդալ նաև այն)))

Վերարկու

Աշնանային ցանկացած նորաձև տեսքի բանալին՝ գեղեցիկ ու մոդայիկ վերարկուն է։

Այս սեզոնին բացի կլասիկ կարվածքից՝ ակտուալ են նաև ուղիղ կարվածքով վերարկուները, վերարկու կեյպերը և տղամարդու վերարկու հիշեցնող ձևերը (վերջինի մասին ավելի մանրամասն կխոսեմ 2020-2021 աշուն-ձմեռ սեզոնի թրենդները ներկայացնելիս):

Էլեգանտ լեդիների համար կանացի երկար վերարկու։

Կապսուլային գույները՝ մոխրագույն, սև կամ պաստելային երանգները։ Իսկ համարձակների համար՝ կարմիր, բորդո կամ կապույտ։

բազվի յուբկա, բազային զգեստ, հիմնական կիսաշրջազգեստ, ակտուալ վերարկու, թրենդայի պալտո
Fashion Alphabet

Բազային զգեստապահարան 2020-2021

Հարմարավետ և մոդայիկ կարդիգան

Վաղ աշնան համար կարող ես ընտրել  հարմարավետ և նորաձև կարդիգան։

 Սակայն հիշիր, որ այն չպետք է լինի բարակ կտորից կամ բարակ թելից գործած։

Ակտուալ են ծավալուն կարդիգանները՝ ծնկից կամ ազդրից ներքև։

պուլովեր, թրենդային հագուստ, կարդիգան, սվիտեր, կոժնի կուրտկա, բաճկոն, բազվի յուբկա
Fashion Alphabet

Զգեստներ

Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում պետք է լինի փոքրիկ սև զգեստ, ապա կարող ես գնել ավելի հետաքրքիր տարբերակներ՝ նախշերով, սպիտակ, մոխրագույն, բեժ կամ պաստելային գույների մեջ։

Կարևորը ուշադրություն դարձրու, որ այն լինի մաքսիմալ ունիվերսալ և համադրվի քո զգեստապահարանի մյուս իրեր հետ և, իհարկե, ընդգծի կազմվածքիդ առավելությունները։

 կոժնի կուրտկա, բաճկոն, բազվի յուբկա, բազային զգեստ, հիմնական կիսաշրջազգեստ, ակտուալ վերարկու, թրենդայի պալտո
Fashion Alphabet

Բազային զգեստապահարան 2020-2021

Սվիտեր

Աշնան ցուրտ օրերին կտաքացնեն քեզ վոդոլազկան, պուլովերը և սվիտերը։ Իհարկե չենք մոռանում գնել ունիվերսալ գույների և առանց պրինտի:

պուլովեր, թրենդային հագուստ, կարդիգան, սվիտեր, կոժնի կուրտկա, բաճկոն, բազվի յուբկա, բազային զգեստ, հիմնական կիսաշրջազգեստ, ակտուալ վերարկու, թրենդայի պալտո
Fashion Alphabet

Բաճկոն

Միանգամայն թրենդային առաջատար են կաշվե բաճկոնները՝ սև կամ շագանակագույն:

Սակայն սրանից զատ՝ բազային զգեստապահարանում կարող եք ներառել.

  • Մոդայիկ բոմբեռը
  • Կլասիկ տրենչը
  • Դեմից բաճկոնը
  • Պուխովիկը
պուլովեր, թրենդային հագուստ, կարդիգան, սվիտեր, կոժնի կուրտկա, բաճկոն, բազվի յուբկա, բազային զգեստ, հիմնական կիսաշրջազգեստ, ակտուալ վերարկու, թրենդայի պալտո
Fashion Alphabet

Կիսաշրջազգեստ

Աշնան բազային զգեստապահարանը պետք է նաև համալրել մի քանի կիսաշրջազգեստով։ Նախապատվությունը կարող եք տալ կաշվից, գործած, պլիսից, ասիմետրիկ մոդելներին։

պուլովեր, թրենդային հագուստ, կարդիգան, սվիտեր, կոժնի կուրտկա, բաճկոն, բազվի յուբկա, բազային զգեստ, հիմնական կիսաշրջազգեստ, ակտուալ վերարկու, թրենդայի պալտո
Fashion Alphabet

 

Բազային զգեստապահարան 2020-2021

 

Աքսեսուարներ

Աշուն-ձմեռ բազային զգեստապահարանը՝ բացի վերը նշված էլեմենտներից, պետք է ներառի աքսեսուարների որոշակի տեսականի, որոնք հանդես կգան որպես վառ շեշտ կամ էլեգանտ համալրում.

  • Շարֆեր
  • Գլխարկներ
  • Գոտիներ
  • Պայուսակներ

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նկարները վերցված են Fashion Alphabet ինստագրամյան էջից: