Դեմքը սառույցով մերսել …թե՞ ոչ

Գրեթե ոչ մեկի համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ սառույցն օգնում է ազատվել այտուցներից և դեմքին վերադարձնել առողջ տեսքն ու փայլը:

Դեմքը կարելի է մերսել ինչպես սովորական սառույցով, այնպես էլ դրա մեջ ավելացնել մաշկի տիպին համապատասխան բաղադրիչներ՝ այդպիսով պրոդեցուրան ավելի օգտակար դարձնելով:

Շատերն են նշում դեմքը սառույցով մերսելու  օգտակար կողմերը, սակայն դրա հետ մեկտեղ քչերն են բարձրաձայնում որոշ դեպքերում դրա բացասական ազեցության ու հակացուցումների մասին:

Թվում է, թե ի՞նչ վնաս կարող է հասցնել սովորական սառույցը, սակայն ինչպես ցանկացած պրոցեդուրա, այն ևս ունի իր հակացուցումները:

 

Ձեզ խորհուրդ չի տրվում և հակացուցված է դեմքը սառույցով մերսել, եթե.

❗️ Ձեր մաշկը բարակ է, երևում են երակները կամ ունեք ռոզացեա

❗️ Ունեք զգայուն մաշկ

❗️ Դեմքին ունեք թարախային բորբոքումներ, ակնեի ակտիվ շրջան

❗️ Նոր եք քիմիական պիլինգ արել

❗️ Դեպքի վրա ունեք բաց վերք

❗️ Ունեք մրսածության ախտանշաններ

❗️ Ունեք հայմարիտ կամ նմանատիպ այլ հիվանդություն

❗️ Դեմքը ցրտահարված է

❗️ Ունեք ալերգիա ցրտից

 

Դեմքը սառույցով մերսել …թե՞ ոչ

Օրինակ իմ մաշկը չի ընդունում սառույցով մերսումը, նախ որովհետև ցրտից անմիջապես դեմքս դուրս է տալիս և երկրորդ, մաշկս բավականին զգայուն է: Այնպես որ այս պրոցեդուրան ինձ համար չէ:

Եթե չունեք նշված նշված հակացուցումները, միանշանակ խորհուրդ եմ տալիս դեմքն ամեն առավոտ, կամ գոնե շաբաթը 3 անգամ մերսել սառույցով՝ հատկապես ամռան ամիսներին:

 

Ի՞նչ դա կտա

✔️ Առողջ տեսք և փայլ

✔️ Խոնավացում

✔️ Նեղացած ծակոտիներ

✔️ Եվ վերջապես կազատվեք այտուցվածությունից:

 

Բայց մի մոռացեք սառույցի մեջ ավելացնել նաև ձեր մաշկին համապատասխան բաղադրիչները☺️ Ու հա, քանի որ խոսքը գնում է մերսման մասին, պրոցեդուրան պետք է իրականացնել մերսման գծերով:

 

Դե ինչ, այսքանը

 

Շնորհակալություն, գեղեցկուհի… Մինչ հանդիպում 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։