Դիմափոշի առանց դիմափոշի՞. Dior Backstage Powder – No Powder

Աղջիկներ, այս հոդվածում ուզում եմ բառիս բուն իմաստով գովերգել Dior Backstage Powder – No Powder դիմափոշին

Եթե կարելի է սիրահարվել կոսմետիկային, ապա ես սիրահարվել եմ այս դիմափոշուն 😍

Նախ սկսեմ նրանից, որ այն բաղադրությունում տալկ չի պարունակում, ինչը շատ կարևոր է պրոբլեմային մաշկ ունեցողների համար:

Դիմափոշին մաշկին բացարձակ տեսանելի չի, ԲԱՅՑ, միևնույն ժամանակ, այն ունի փայլատ էֆեկտ: Իհարկե, խոսքը դիմակի էֆեկտի մասին չէ. մաշկը պահպանում է իր բնական, առողջ փայլը:

Ամենակարևոր առավելություններից. այս դիմափոշին չի «ուտում» մաշկին քսած տոնային քսուքն ու կոնսիլերը:

Օրվա ընթացքում այն չի «ընկնում» ծակոտիներ մեջ:

Dior, Dior Beauty, Դիոռ, Դիոռ կոսմետիկա, Դիոռ բյութի, Dior BACKSTAGE Powder, Dior Backstage Powder – No Powder, դիմափոշի, պուդրա, պուդռա, dimaposhi, pudra, lyux kosmetika, luxe cosmetic, luxe cosmetics, լյուքս կոսմետիկա, գեղեցկություն, մաշկի խնամք, պրոբլեմային մաշկ, պրոբլեմային մասկ, պռոբլեմային մաշկ, պռոբլեմային մասկ, ակնե, պոստ ակնե, պոստակնե, յուղոտ մաշկ, xnamq, gexeckutyun, gegheckutyun, problemasyin mashk, problemayin mask, mashki xnamq, maski xnamq, yuxot mashk, yuxot mask, akne, acne, postacne, postacne, բյութի բլոգ, բյութի բլոգեր, բլոգեր, բլոգեռ, beauty bloger, կիսվիռ, կիսվիր, կիսվիր.ամ, kisvir.am

Բնականաբար, ինչպես բոլոր դիմափոշիների դեպքում, մի քանի ժամ հետո մաշկին հայտնվում է այդ տհաճ յուղային փայլը 😰 բայց դե այստեղ, ինչպես միշտ, օգնույթան են գալիս կամ փայլատող անձեռոցիկները, կամ էլ պարզապես թարմացնում ենք դիմափոշին և վերջ:

Դիմափոշի առանց դիմափոշի՞. Dior Backstage Powder – No Powder

Այս դիմափոշին շատ հանգիստ կարելի է քսել և «մերկ» մարմինին: Ասեմ ավելի՝ բրենդը հայտարարում է, որ այս պրոդուկտն այնքան թեթև և անտեսանելի է, որ շատ հանգիստ կարող են նաև տղամարդիկ օգտագործել:

Powder – No Powder-ը  նախատեսված է ոչ միայն դեմքի, այլև մարմնի համար, բայց ես միայն դեմքիս եմ օգտագործում 😉

 

Գնելիս այնպայման ուշադիր եղեք գույնին. ինչպես Dior-ի շատ պրոդուկտների դեպքում է, այն կարող է մի փոքր մուգ երանգ ունենալ:

Ես իմ դիմափոշին պատվիրել եմ ԱՄՆ –ի Sephora-ից 40 $-ով: Եթե ձեր բյուջեն թույլ է տալիս, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս գնել այս պրոդուկտը 😊

Այն արժի իր համար վճարված յուրաքանչյուր դրամին: 👍

 

Նկարները՝ Dior.com կայքից

Դե ինչ, այսօր այսքանը, չմոռանաս հետևել ինձ ինստագրամում 😉

Իսկ բլոգային այլ հոդվածներս կարող ես կարդալ այստեղ