#Finish

Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով՝ օբյեկտիվ տեսանկյունից Finish սպասք լվացող մեքենայի փոշու մասին։

Այն գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Սպասք լվացող նյութից շատ բան է կախված, և սպասք լվացող մեքենա ունեցողները կհասկանան՝ ինչ նկատի ունենք։

Կարևոր է, որ այն լվանա և փայլեցնի սպասքը, քանի որ քիչ չեն այնպիսի նյութերը, որոնք լաքաներ են թողնում՝  մանավանդ բաժակների վրա։

Այդ տեսանկյունից Finish փոշին լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները։

Նշենք, որ այն շատ հարմար տարբերակ է, երբ մեքենան կիսով չափ է լցված կամ խցիկում գտնվող սպասքն այդքան էլ կեղտոտ չէ։ Հետևաբար փոշու քանակը մենք ենք որոշում՝ ի տարբերություն կապսուլաների։

Տուփը շատ հարմար է օգտագործման համար. ունի բռնակ, իսկ հետևի կողմում գրված է անհրաժեշտ ինֆորմացիան։

Հոտը քիմիական է, բայց հաճելի։

Գինը՝ 4000 դրամ։

Որակը՝ շատ բարձր, քանի որ հիանալի լվանում է՝ առանց լաքաների. սպասքն ուղղակի փայլում է։

4000 դրամ՝ 1 կգ-ի դիմաց։ Ինչ խոսք, գինը «կծում» է։ Եվ հնարավոր է շուկայում գտնել էլ ավելի բյուջետային տարբերակ։

Սակայն եթե գրպանին այս գնումը չի հարվածում, ուրեմն խորհուրդ ենք տալիս այն ձեռք բերել: