#REBER_MOZART #շոկոլադ

Այսօր կիսվելու ենք մեր  սուբյեկտիվ  կարծիքով օբյեկտիվ տեանկյունից REBER MOZART շոկոլադե կոնֆետների  մասին։

 

Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։

 

Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Ինչ խոսք, հետաքրքիր ու յուրօրինակ փաթեթավորումն ապրանքի սպառումը խթանելու հրաշալի քայլերից է։

 

Այստեղ վառ, պատշաճ (презентабельный) փաթեթավորում է՝ Մոցարտի դիմանկարով։

 

Տուփում առկա է 10 շոկոլադ՝ 3 տարբեր համով։ Որպես միջուկ օգտագործվել է մարցիպանը։

 

Գինը՝ 4500-6000 դրամ։

Որակի մասին խոսելը բարդ է քանզի մարցիպան սիրողները կգնահատեն այս արտադրանքը։ Իսկ նրանք ովքեր անտարբեր են էապես վաու էֆֆեկտ չի լինի։ Եթե հաշվի չառնենք այս նյուանսը, ապա պրոդուկտն իրոք որակյալ է և շատ համեղ:

 

4500-6000 դրամ՝ 200 գրամի դիմաց։

Գինը համապատասխանում է որակին։

 

Խորհուրդ ենք տալիս. մարցիպանի սիրահարները թող հաստատ փորձեն։