#Milka #Bonibon #Միլկա #Բոնիբան #chocolate #շոկոլադ

Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով՝ օբյեկտիվ տեսանկյունից Milka Bonibon շոկոլադե դրաժեի մասին։

Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` համտեսում, օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։

Milka Bonibon –ը գնահատելու ենք հետևյալ չափորոշիչներով.

 

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Այս նորույթը շուկայում է դեռ անցած տարվանից։

Milkan վերադարձրեց մեզ մանկություն։

Այո, այս կոնֆետները հաստատ կհիշեն 90-ակաների բոլոր «երեխաները»։ Եվ թեկուզ միայն դրա համար շնորհակալություն ընկերությանը։

Ի տարբերություն 90-ականների՝ այստեղ օգտագործված է Milka-ի կլասիկ կաթնային որակյալ շոկոլադը: Կլոր, թղթե տուբուսի մեջ լցված են գույնզգույն շոկոլադե դրաժեները։

Գինը՝ 300-400 դրամ։

Որակը՝ գերազանց այնքանով, որքանով կարող են որակյալ լինել շոկոլադե դրաժեները։

300-400 դրամ՝ 24 գրամի համար։ Մի գուցե շատերը մտածեն, որ թանկ է։

 

Խորհուրդ ենք տալիս անպայման գնել, թեկուզ և միայն մի պահ մանկություն «վերադառնալու» համար: