#Coffesso_Classico #սուրճ

Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ տեսանկյունից Coffesso Classico ֆիլտրային սուրճի մասին։

Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։

 

Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Սուրճը վաճառվում է ստվարաթղթե տուփով, որում առկա է 5 առանձին փաթեթ։

Սուրճն արդեն լցված է հատուկ ֆիլտրի մեջ և նախատեսված 1 բաժակի համար։ Ֆիլտրը հատուկ «ոտիկների» օգնությամբ դրվում է բաժակի վրա և բավական է եռացրած ջուր լցնել և համեղ սուրճը պատրաստ է։

Այսպիսով՝ սուրճն ունի հիանալի համ և անչափ հաճելի է բույր։

Բովվածության աստիճանը միջին է։ Պարունակում է միայն արաբիկա տեսակի սուրճի հատիկներ։

Գինը՝ 1500-2000 դրամ։ Որակը բավականին բարձր է:

Հարմար է պիկնիկների կամ քաղաքից դուրս հանգստի համար։

1500-2000 դրամ՝ 45 գրամի համար։

Մի գուցե շուկայում առկա են ավլի մատչելի տարբերակներ, սակայն արաբիկա տեսակի սուրճն ինքնին թանկ է, ինչ կփաստեն այս տեսակի սուրճը գնահատողները։

 

Խորհուրդ են տալիս: Եթե գրպանին հարմար է, ապա անպայման փորձեք։