#Attack #լվացքի_փոշի #հիգիենա #հիգիենայի պարագաներ

Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ տեանկյունից ճապոնական Attack լվացքի փոշու մասին։

Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։

 

Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Այս փոշին արդեն բավական ժամանակ է, որ առկա է մեր շուկայում, սակայն ոչ բոլոր տեղերում է վաճառվում։

Այս փոշին իր մեջ արդեն պարունակում է փափկացնող հեղուկ և կարիք չկա առանձին դա ավելացնել: Ունի հիասքանչ բույր։

Փոշին լցված է ստվարաթղթե տուփի մեջ, մեջը կա չափի գդալ։

Փոշին հիանալի լվանում է, չի գունազրկում սև հագուստը, սակայն լուրջ լաքաների դեպքում, հաստատ, լաքահանիչ պետք կգա։ Հրաշալի է լվանում նաև սառը ջրով։

Գինը՝ 5500-6500 դրամ։ Որակը՝ գերազանց։

Հեշտ է լուծվում, իդեալական լվացվում է և չի մնում հագուստի վրա: Հարմար է ամբողջ ընտանիքի համար։

5500-6500 դրամ՝ 800 գրամի համար։

Մի գուցե թանկ է, և շուկայում առկա են էլ ավելի բյուջետային տարբերակներ, սակայն այս փոշին խիտ է, հետևաբար՝ շատ տնտեսող է, բացի դրանից՝ ինչպես արդեն նշեցինք՝ պետք չէ հավելյալ օգտագործել փոփկացնող հեղուկ:

 

Միանշանակ խորհուրդ ենք տալիս: Եթե գրպանին հարմար է, անպայման փորձեք։