#Б_Ю_АЛЕКСАНДРОВ  #сырок   #պանրիկ

Այսօր կիսվելու ենք մեր  սուբյեկտիվ  կարծիքով օբյեկտիվ տեանկյունից Б. Ю. АЛЕКСАНДРОВ քաղցր պանրիկի  մասին։

Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։

 

Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Պանրիկը ներկայացված է կարտոնից տուփով՝ իսկ հենց պանրիկը դրված է ալյումինաթղթի մեջ։

 

Այս բրենդն ունի առավել քան 20 տեսակի ջնարակապատ քաղցր պանրիկ։ Սակայն այսօր կկիսվենք կոնկրետ սպիտակ շոկոլադով պատված, պիստակի և մալինայի համով քաղցր պանրիկի մասին։

  Գինը՝ 400-500 դրամ։

Կոնկրետ սա համեղ է, բայց բավականին «խեղդող» քաղցրություն ունի։ Նկատի ունեցեք, եթե քաղցրի մեծ սիրահար չեք:

Պիստակի համը ընդհանրապես չի զգացվում։ Մի փոքր մալինայի թթվաշություն կա։

 

400-500 դրամ 50 գրամի դիմաց…Ինչ խոսք,  բավականին թանկ է։

 

Գինը հավասար է մեկ շոկոլադե սալիկի կամ տեղական արտադրության 2-3 ջնարակապատ պանրիկի։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է դիտարկի ըստ իր նախասիրության և գրպանի:

   

Եվ այսպես, Б. Ю. АЛЕКСАНДРОВ պանրիկը որակապես բավակինի բարձր է, այդ իսկ պատճառով մենք այն խորհուրդ ենք տալիս, բայց նաև հաստատում ենք, որ շուկայում կարելի է ավելի լավ տարբերակներ գտնել՝ նույն արժեքով կամ նույնիսկ ավելի մատչելի: