Բազուկով շատ հետաքրքիր և պիկանտ նախուտեստ
Բազուկով նախուտեստ
Ես բազուկի սիրահար եմ, ուստի այս հիանալի բանջարեղենի համար անընդհատ փնտրում եմ նոր բաղադրատոմսեր և պատրաստելու եղանակներ:Շատերը բազուկ չեն սիրում, բայց շատ իզուր: Այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ, և դրա ամենօրյա օգտագործումը բարելավում է առողջությունը, հավատացեք 😉
Վերջերս բազուկը ջեռոցում եփելու շատ հետաքրքիր եղանակի մասին եմ կարդացել: Տվյալ ձևով բազուկն այնքան հիանալի համ ու հոտ է ստանում, որ կարելի է հենց այդպես եփած էլ ուտել, բայց մենք դրանից շատ պիկանտ նախուտեստ ենք պատրաստելու:
Այսպես, մեզ պետք է.
Պատրաստման եղանակը.
Այսպիսով, բազուկներից յուրաքանչյուրը դրեք 2 շերտ ֆոլգայի վրա:Վրան լցրեք մեկական թեյի գդալ բալզամիկ կրեմն ու մեղրը, համեմեք աղով:
Յուրաքանչյուր բազուկը փաթաթեք 2 շերտ ֆոլգայով և դրեք դրանք ջեռոցը՝ 180° աստիճանի տակ մոտավոր 40-60 րոպե (ընթացքում ստուգեք):
Մինչ բազուկը ջեռոցում է, պատրաստենք միջուկը:
Ամանի մեջ լցրեք պանիրը, յոգուրտը, կտրատված դդմի սերմերն ու խուրման: Համտեսեք, անհրաժեշտության դեպքում մի փոքր աղ ավելացրեք: Չնայած, եթե օգտագործում եք դոր բլյու պանիր, ապա աղ պետք չէ:
Արդեն սառած բազուկը կտրատում ենք շատ բարակ սլայսերով: Այդ նպատակով օգտագործեք «Մանդոլինա» հատուկ քերիչը: Ես ինքս պատրաստվում եմ դրանից ձեռք բերել. շատ հարմար սարք է խոհանոցում: Կցում եմ նկարը, որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը:
Բազուկով նախուտեստ
Սլայսի մի կողմի վրա դրեք 1 թ. գդ. մեր միջուկից, հարթեցրեք և ծալեք:Ամրացեք փայտիկով, եթե սլայսն ինքնուրույն չի փակվում:
Դասավորեք ամանի մեջ և, ցանկության դեպքում, զարդարեք դդմի սերմերով ու մաղադանոսով կամ համեմով:
Վուալյա
Բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ
Կարող եք դիտել նաև
[quads id=7]
Stay connected