Պասային մարմարե կեքս ընկույզով և հատապտուղներով

Ողջույն ընկերներ

Արդեն սկսվել է Մեծ Պահքը, և ես գիտեմ, որ շատերն են այն պահում:

Ճիշտ է՝ պահքի ժամանակ պետք է հրաժարվել մի շարք մթերքներից, բայց ո՞վ ասաց, որ պասային մենյուն պետք է լինի ձանձրալի և միատիպ:

Կան տարբեր ուտեստների և նույնիսկ թխվածքների շատ հետաքրքիր բաղադրատոմսեր: Դրանցից մեկով էլ կիսվելու եմ ձեզ հետ. այսօր թխելու ենք պասային կեքս:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Գազավորված հանքային ջուր – 300 մլ

Բուսայուղ – 150 մլ

Շաքարավազ – 200 գր

Աղ – մի պտղունց

Փխրեցուցիչ – 1 թ. գդ.

Վանիլին – 1/3 թ. գդ. կամ վանիլային շաքար – 1 տուփ

Կակաո – 2 ճ. գդ.

Ընկուզեղեն (ցանկացած) – 100 գր

Հատապտուղներ (ըստ ցանկության) – 150 գր

 

Պասային մարմարե կեքս ընկույզով և հատապտուղներով

Պատրաստման եղանակը՝

Թասի մեջ լցնում ենք սենյակային ջերմաստիճանի հանքային ջուրն ու բուսայուղը:

Լցնում ենք շաքարավազն ու վենչիկով լավ հարում՝ մինչ այն ամբողջությամբ կլուծվի:

Ավելացնում են, ալյուրը, փխրեցուցիչը, վանիլինը, աղը և լավ խառնում ենք:

Այնուհետև լցնում ենք մանր կտրատված ընկուզեղենը, ինձ մոտ պոպոք է:

Թխելու ֆորմայի հատակը ծածկում ենք պերգամենտով, հատակին և կողքերին բուսայուղ քսում: Ֆորմայի մեջ լցնում ենք խմորի կեսը:

Մյուս կեսի մեջ ավելացնում ենք կակաոն, 1 ճ. գդ. հանքային ջուր, խառնում ենք և լցնում ֆորմայի մեջ՝ սպիտակ խմորի մասի վրա:

Փայտե երկար չոփով կամ պատառաքաղով զգուշորեն խառնում ենք 2 գույնի խմորներն այնպես, որ ստանանք մարմարե նախշ:

Վրան շաղ տվեք ձեր սիրելի հատապտուղը՝ կլինի այն թարմ, թե սառեցված: Ինձ մոտ սառեցված բալ և մոշ է: Ես դրանք նախապես հալեցրել եմ և մաղով քամել ավելորդ հեղուկը:

Թխում ենք կեքսը 180° ջերմատիճանում մոտ 40-45 րոպե:

Պատրաստ լինելը ստուգում ենք ատամի չոփիկով:

Թխված կեքսի վրա շաքարի փոշի ենք ցանում:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց