Ակտուալ գույներ 2021. Թրենդային գույներ. Նորաձև ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Գարուն է, ու կարծես գարնան գալուն հետ մեկտեղ կյանքն էլ է «արթնանում» խոր քնից։ Ուզում ես նոր գույներ, նոր հույզեր, նոր…նոր…նոր…

Դե եթե մի քիչ էլ թիթիզ ես, ուրեմն վեեեե~րջ… բարի գալուստ մեր շարքեր` գնում ենք շոփինգի։

Բայց մինչ այդ արի տեսնենք՝ հիմա որ գույներն են ակտուալ, թրենդի մեջ:

Ընդհանուր առմամբ նոր սեզոնը գունավոր է. ինչքան վառ, այնքան լավ:

Եթե ուշադիր ես, ապա նկատած կլինես, որ ամենաակտուալ գույներից է վարդագույնն իր բոլոր երանգներով` ամենաբացից մինչեւ ֆուկսիա։

Հատկապես ուշադրություն դարձրու այս գույնի մետաքսե մաքսի զգեստներին, տաբատով կոստյումներին (հա, ի դեպ, հատուկ քեզ համար իմ բաժնում արդեն կա 3 հոդված կոստյումների մասին անցիր հղումով կարդալու համար), արգանզայից ուռուցիկ կիսաշրջազգեստներին, տվիդից կարդիգաններին և ժակետներին։

Այս սեզոնի հիթն են լինելու բաց վարդագույնը` ինչպես Prada-ն է ներկայացրել իր ցուցադրության ժամանակ, baby pink երանգը` ինչպես Dolce & Gabbana-ն և, նույնիսկ, նեոնը` ինչպես Stella McCartney-ին և Balmain-ը։

Վարդագույնի 50 երանգները. ակտուալ գույներ 2021

Ակտուալ գույներ 2021

Վարդագույնի 50 երանգները

vardaguyn trend

trendayin guyner

vardaguyn kostyumner

Վարդագույնի ավելի մեղմ երանգները կարող են դառնալ կերպարի միակ գույնը և համադրվել շագանակագույնի երանգների, մոխրագույնի կամ սպիտակի հետ։

Աչքին հաճելի կլինի բաց յասամանագույնի մոնոլուքը` ինչով էլ հենց ոգեշնչվել է կամ մեզ ոգեշնչում է Bottega Veneta-ն։

Bottega Veneta

Դիզայներներից շատերը խորհուրդ են տալիս ընտրել հագուստի բոլոր էլեմենտները նույն գույնի մեջ` սկսած կոշիկներից՝ մինչև ակնոց:

Իսկ եթե դու էլ ինձ պես կարծում ես , որ դա շատ ռիսկային է, ապա կարող ես ոգեշնչվել Alexander McQueen-ի հավաքածուից` նուրբ կիսաթափանցիկ կորսետ՝ ուռուցիկ կիսաշրջազգեստով, որը կհամադրեք կոպիտ բատինկաների հետ (մի փոքր գրանժ. ևս մեկ թրենդ)։

Alexander McQueen

Ավելի վառ հավաքածու են ներկայացրել Chanel-ը և Patou-ն։

chanel

vardaguyn trend

Այս դեպքում ակցենտը դրված է կերպարի կոնտրաստային էլեմենտների վրա` ժանյակե զուգագուլպաներ և սև գույնի մազերի աքսեսուար, կամ մի քանի տակ մարգարտե թևնոցներ և գծավոր պրինտ։

Dolce & Gabbana-ն շեշտը դրել է baby pink երանգի վրա։

Լուքն ավելի հանգիստ և տեղին դարձնելու համար կօգնեն մի քանի նյուանսներ. Օրինակ՝ ոսկե օղեր և կարմիր գույնի կաշվից բոկոտիկներ ։

Եվ, իհարկե, նորաձևություն է վերադառնում ֆուկսիան (նեոնային վարդագույնը)` վառ, համարձակ, տարբերվող։ Այն կօգնի ընդգծել բնական գեղեցկությունն ու սեքսուալությունը և նաև կդառնա հիանալի տարբերակ ինչպես երեկոյան, այնպես էլ կամ լուքերի համար։

Ակտուալ գույներ 2021

valentino

Համարձակները կարող են համադրել այն կոնտրաստային գույների` մուգ կապույտի, վառ դեղինի, զմրուխտագույնի (изумрудный) և կարմիրի հետ:

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել  Ferfetch կայքում և  Fashion Alphabet ինստագրամյան էջում: