Հաճախ եմ լսում այս արտահայտությունները՝ «Ես սա կրել եմ մի քանի տարի առաջ» կամ

«Մոդան ընդհանրապես չի փոխվել, ամեն տարի նույն ծաղկավոր պրինտ է»:

Սկզբում արի հասկանանք, որ այն ընկերությունները, որոնք մասսայական արտադրությունով են զբաղվում, ոչ միշտ են շարժվում թրենդներով, նրանց համար առաջնայինը գումար վաստակելն է`

առավել շատ ապրանք վաճառելով, եթե անգամ ապրանքը այդքան էլ թրենդային չէ։

Դրա համար ամեն գարուն կարող ենք տեսնել, թե ինչպես են խանութներում հայտնվում ծաղկավոր պրինտով զգեստներ։

Անտիթրենդներ

Սակայն ծաղկային պրինտը լինում է տարբեր և սրանում է ամբողջ հարցը։

Օրինակ՝ 7-8 տարի առաջ մոդայիկ էին վառ, ակտիվ մեծ ծաղկային պրինտերը, որոնք շատ քչերին էին սազում, իսկ հիմա փոխվել են ծաղիկների չափսերը. դրանք ավելի մանր են և ավելի հանգիստ, բնական գույների։

Ահա 2 ծաղկային պրինտով զգեստներ, տես, թե որքան են դրանք տարբերվում։

ծաղկային պրինտով զգեստներ

Նույնը վերաբերվում է նաև ժանյակով զգեստներին։

ժանյակով զգեստներ

Թվում է թե 2 էլ ժանյակազարդ են, սակայն կան մի քանի կարևոր նյուանսներ:

Օրինակ՝ առաջին նկարում ավելի հին մոդել է` մեծ ժանյակով ծաղիկներով։ Իսկ երկրորդում ժանյակը երկրաչափական պատկերով է` փոքր ծաղիկներով, զգեստի ձևածքն էլ ավելի ազատ է և այս ամենը իրար հետ ավելի նորաձև տեսք են հաղորդում զգեստին։

Փոռիկները և վոլանները նորից համարվում են նորաձև և հիմա ձեզանից շատերը կասեն

«Մենք դա արդեն հագել ենք»…

Գուցե հագել եք, բայց ոչ այդպիսինը.

Այստեղ կարևոր է զգեստի ընդհանուր կոնցեպտը, և թե որքանով են այս դետալները ընդգծում հագուստը։

Փոռիկները և վոլաններ

Առաջին զգեստը կրել են շատերը և շատ վաղուց, սակայն հիմա դրանք մի փոքր արտասովոր են կհամարվեն։ Հիմա ավելի գերադասելի է եթերային, ամպային կերպարները։

Ինչպես արդեն նշել եմ նախորդ հոդվածներում նորաձև են լակոնիկ, հարմարավետ հագուստները՝ ձևածքով և առանց պրինտի։

Հիմա կասեք, որ դա կանայք միշտ էլ կրել են։ Այո և դա փաստ է։ Սակայն 10 տարի առաջ զգեստների ձևվածքը (ֆասոնը) այլ էր, առավել ակտուալ էին ընդգծող, գրկող մոդելները։

Նորաձևության աշխարհը տարեցտարի հեռանում է «դիտավորյալ ընդգծվածությունից»` ձգտելով դեպի ազատ, թեթև մոդելներ։

Դրա համար դուք կրել եք… բայց ոչ այսպիսինը։

Անտիթրենդներ

լակոնիկ հագուստներ, հարմարավետ հագուստներ

Նույնը վերաբերվում է զգեստ-վերնաշապիկին։

Մեր մեծամասնության կողմից ամենասիրված իրին, առանց որի դժվար է պատկերացնել մեր զգեստապահարանը։

Իսկ դու սիրու՞մ ես զգեստ-վերնաշապիկ:

Հասարակ, լակոնիկ մոդել, որը գերազանց թաքցնում է թերությունները, եթե դրանք առկա են։ Իհարկե սա վերաբերվում է մերօրյա ակտուալ մոդելներին` այստեղ են թե՛թեթևությունը, թե՛ ամպային տեսքը։

Իսկ եթե ուզում ես ընդգծել գոտկատեղը, ապա գոտին քեզ օգնական 🙂

Իսկ նախկինում զգեստ-վերնաշապիկները մի փոքր այլ էին։ Դրանք ընդգծում էին կանացի բարեմասնությունները, ինչն անում են նաև այսօրվա մոդելները պարզապես ավելի էլեգանտ և աննկատ։

Անտիթրենդներ

զգեստ-վերնաշապիկին։

Այնպես, որ եթե քեզ թվում է, որ մոդան դոփում է տեղում, ապա դա այդպես չէ ։)

 

P.SԸնթերցիրԿԻՍՎԻՐ Քո կարծիքովիսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված թրենդային իրերը կարող եք գտնել Zara կայքում: