8 բան, որ չի անի ճաշակով աղջիկը

«Ճաշակին ընկեր չկա»…

Ինչ-որ տեղ այո՛, համամիտ եմ, սակայն կա մի բայց. ճաշակով դեռ չի նշանակում ակտուալ կամ ոճային։

Ոճի զգացումը կամ տրվում է ի ծնե կամ էլ զարգանում է կյանքի ընթացքում՝ ոլորտն անընդհատ ուսումնասիրելու արդյունքում։

Երկու դեպքում էլ ոճային աղջիկը գիտի՝ ինչը ինչի հետ համադրի, երբ բացում է զգեստապահարանը ու կարևորը գիտի՝ որ իրերը երբեք համադրելի չեն միմյանց հետ։

Կարճ մինի կիսաշրջազգեստ և բարձրակրունկներԿարճ մինի կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ, kabluknerov shorik, inch hagnel kabluknerov

Այս համադրությունը ծայրահեղ բաց է։ Այն ոչ մի ընդհանուր բան չունի ոճային աութֆիթի հետ։

Մինի կիսաշրջազգեստը ոճային աղջկա մոտ համադրվում է կեդերի կամ այլ հարմարավետ «տափակ» կոշիկների հետ:

Իսկ գործնական ոճում այս երկարությունն ընդունելի չէ։

Բարձրակրունկները ոճային են մինչեւ ծնկները հասնող զգեստների կամ կիսաշրջազգեստների հետ։

8 բան, որ չի անի ճաշակով աղջիկը

 

Միդի կիսաշրջազգեստներ, midi erkarutyun, inch hagnel midi yubkayov, Միդի (до икры) կիսաշրջազգեստներ

Այս երկարությունը վիզուալ կարճացնում է հասակը։

Առհասարակ այս երկարության հետ շատ դժվար է համապատասխան կոշիկ գտնելը։

Պետք է հաշվի առնել մի քանի գործոն` կազմվածքը, հասակը, կտորի ֆակտուրան ու գույնը և իհարկե տարվա եղանակը։

 

 

 

Կոշիկ Rieker

Եվս մեկ անտիթրենդ այն առումով, որ այս կոշիկները լրիվ հակադրվում են ոճի բոլոր կանոններին։ Ժապավենային հատվածը «կտրում» է ոտքերը`դարձնելով կազմվածքը անհեթեթ։

Կլոր, լայն քիթ և լայն փոքր կրունկ. տատիկի իդեալական կոշիկ։ Հարմարավետ, բայց ոչ ոճային։

Կոշիկ Rieker, koshikneri antitrend, anchashak koshikner

 

Մաքսի կիսաշրջազգեստ,երկար տոպ, erkar topov yubkaՄաքսի կիսաշրջազգեստ և երկար տոպ

Ոճի զգացումը հավասար է չափի զգացմանը։ Այդ չափը պետք է լինի ամեն ինչում՝ այդ թվում նաև հագուստում ու դրա երկարության մեջ։

Մաքսի կիսաշրջազգեստը ավտոմատ բացառում է կերպարում երկար տոպեր, մայկաներ կամ շապիկներ։ Վերևի հատվածի հագուստը պետք է լրացնի ներքևի հատվածը, այլ ոչ փակի կամ խանգարի։

 

 

Ֆեյք բրենդային  պայուսակներֆեյք պայուսակներ, ֆեյք Բրենդ,էժանագին կրկնօրինակ

Բոլորս էլ գիտենք, որ աքսեսուարների և կոշիկների վրա ցանկալի չէ տնտեսել։ Հետևաբար էժանագին կրկնօրինակը շատ հեշտությամբ կբացահայտվի:

Եթե չունես բավարար միջոցներ գնելու օրիգինալ տարբերակը, ապա գնիր կաշվե, լավ որակի no name պայուսակ։

Ոճը բրենդների և անունների մեջ չէ։ Այն քո մեջ է։

8 բան, որ չի անի ճաշակով աղջիկը

 

Ոչ տեղին makeup

Կարծում եմ կարիք չկա հիշեցնելու, որ ոճային կերպարում ամեն ինչ պետք է հաշվի առնվի մանրակրկտորեն` հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, վարսահարդարում, մանիկյուր և makeup։

Պետք չէ ֆիթնես գնալիս դիմահարդարվել այնպես, կարծես club ես գնում կամ հարսանիք։

Գործնական հանդիպման ժամանակ այդպիսի դիմահարդարումը նույնպես տեղին չի լինի։

makeup, dimahardarum, inchpes dimahardarvel

Չխնամված տեսքՉխնամված տեսք, anxnam tesq, ankhnam tesq, taptpvac tesq

Երևի հենց սրանից էլ պիտի սկսեի, քանի որ ոճի կարևոր ասպեկտներից է խնամված լինելը։

Արտաքինը պետք է լինի կոկիկ և խնամված, մազերը՝ մաքուր, եղունգները՝ խնամված ու գեղեցիկ։

Հավատա՝ ինչ ոճային հագուստ էլ, որ կրես, այն չի երևա, եթե չլինես խնամված։

 

 

 

Ուրիշների համար հագնվելը

Ոչ մի ոճային աղջիկ չի անում ինչ-որ բան ուրիշների համար։ Նա մի փոքր էգոիստ է և ինքնավստահ։

Ոճային կերպար ստանալը հեշտ չէ, եթե դա չանես հաճույքով ու սիրով։

Հագուստը նախ և առաջ ՔԵԶ պետք է դուր գա, հետո ուրիշներին։

ոճային աղջիկ, trendayin axjik, inchpes linel vochayin

 

Լինել ոճային այնքան էլ բարդ բան չէ, եթե իմանաս անհրաժեշտ հմտությունները։ Հետևիր ոճաբաններին և զարգացրու քո մեջ ՈՃը։

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Հետևիր ինձ նաև Instagram_ում, որ ոչինչ բաց չթողնես:

Նկարները վերցված են Fashion Alphabet ինստագրամյան էջից: