Ակտուալ կոստյումներ 2021. թրենդային ձևեր և գույներ. Նորաձև կոստյումների ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։
Կոստյումի կտորն ընտրելիս նախապատվությունը տուր բրդին, թավիշն, մորթուն, կաշվին, մետաքսին, ժակարդին, զամշին, տվիդին, վիլվետին, տրիկոտաժին և լատեքսին։
Հենց այս կտորներն են առաջարկում դիզայներներն իրենց 2021-ի հավաքածուներում։
Տրիկոտաժե
Թավշե կոստյումներ
Զամշից կոստյումներ
Վիլվետից կոստյումներ
Լատեքսից կոստյումներ
Չմոռանաս 2021-ի թրենդային կտորներից մեկի` լատեքսի մասին։ Իսկ ընտրել այս տարբերակը, թե ոչ՝ թողնում եմ քեզ ))
Ոչ սովորական մոդելներ
Ոչ սովորական լինելը պայմանավորված է հիմնականում ֆասոնից։ Կարող է լինել ոչ սովորական կտրվածքով կամ հավելյալ դետալներով։
Գոտիով կոստյումներ
Այդպիսի կոստյումները շատ են հատկապես Michael Kors-ի, Agnona-ի, Alexander McQueen-ի, Braschi-ի, Monse-ի, Prada-ի հավաքածուներում։ Դիզայներներն օգտագործել են և’ գոտիներ, և’ կապիչներ` տարբեր հաստության, սկսած ամենաբարակից մինչև միջին հաստության, միագույն կտորից և կաշվից։
2021 նորաձև պրինտներ
Սա շատ հարմար տարբերակ է մի քանի հետաքրքիր լուքեր ստեղծելու համար, մանավանդ, եթե բյուջեն սահմանափակ է։ Պատկերացրու հետաքրքիր պրինտով ժակետը կարող ես համադրել տաբատի կամ կիսաշրջազգեստի, ինչու ոչ նաև զգեստի հետ։ Կամ տաբատը՝ այլ ժակետի, պիտակի, բլուզի կամ ֆուտբոլկայի հետ։
Այսօր ամենաակտուալ պրինտներից է վանդակը, կենդանական պրինտը, աբստրակտ պատկերները, ծաղիկները և երկրաչափական պատկերները։
Կաշվե կոստյումներ
Կաշվե իրերն արդեն որերորդ սեզոնն է չեն զիջում իրենց դիրքերը։ Այս թրենդը չի շրջանցել նաև կոստյումներին։
Կաշվե կոստյումներով ստեղծված լուքերի մեծ մասի հիմքում դասական ոճն է։
Դե ինչ, կարծում եմ` կգտնես քեզ համար ու քեզ հարմար տարբերակ )))
Շարունակելի…
P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։
Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :
Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Ferfetch կայքում և Fashion Alphabet ինստագրամյան էջում:
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ
Հաճախ դիտված գրառումներ
[quads id=7]
Stay connected