Ակտուալ կոստյումներ 2021. թրենդային ձևեր և գույներ. Նորաձև կոստյումների ֆոտո օրինակներ։ Հետևիր ինձ և տեղյակ կլինես շատ ու շատ ակտուալ թեմաներից։

Կոստյումի կտորն ընտրելիս նախապատվությունը տուր բրդին, թավիշն, մորթուն, կաշվին, մետաքսին, ժակարդին, զամշին, տվիդին, վիլվետին, տրիկոտաժին և լատեքսին։

Հենց այս կտորներն են առաջարկում դիզայներներն իրենց 2021-ի հավաքածուներում։

Տրիկոտաժե 

Տրիկոտաժե կոստյումներ, Ակտուալ կոստյումներ 2021

Թավշե կոստյումներ

Թավշե կոստյումներ 2021

Զամշից կոստյումներ

Զամշից կոստյումներ

Վիլվետից կոստյումներ

Վիլվետից կոստյումներ

Լատեքսից կոստյումներ

Չմոռանաս 2021-ի թրենդային կտորներից մեկի` լատեքսի մասին։ Իսկ ընտրել այս տարբերակը, թե ոչ՝ թողնում եմ քեզ ))

Լատեքսից կոստյումներ

Ոչ սովորական մոդելներ

Ոչ սովորական լինելը պայմանավորված է հիմնականում ֆասոնից։ Կարող է լինել ոչ սովորական կտրվածքով կամ հավելյալ դետալներով։

կոստյումներ 2021

Գոտիով կոստյումներ

Այդպիսի կոստյումները շատ են հատկապես Michael Kors-ի, Agnona-ի, Alexander McQueen-ի, Braschi-ի, Monse-ի, Prada-ի հավաքածուներում։ Դիզայներներն օգտագործել են և’ գոտիներ, և’ կապիչներ` տարբեր հաստության, սկսած ամենաբարակից  մինչև միջին հաստության, միագույն կտորից և կաշվից։

Գոտիով կոստյումներ

2021 նորաձև պրինտներ

Սա շատ հարմար տարբերակ է մի քանի հետաքրքիր լուքեր ստեղծելու համար, մանավանդ, եթե բյուջեն սահմանափակ է։ Պատկերացրու հետաքրքիր պրինտով ժակետը կարող ես համադրել տաբատի կամ կիսաշրջազգեստի, ինչու ոչ նաև զգեստի հետ։ Կամ տաբատը՝ այլ ժակետի, պիտակի, բլուզի կամ ֆուտբոլկայի հետ։

Այսօր ամենաակտուալ պրինտներից է վանդակը, կենդանական պրինտը, աբստրակտ պատկերները, ծաղիկները և երկրաչափական պատկերները։

պրինտներով կոստյումներ

Կաշվե կոստյումներ

Կաշվե իրերն արդեն որերորդ սեզոնն է չեն զիջում իրենց դիրքերը։ Այս թրենդը չի շրջանցել նաև կոստյումներին։

Կաշվե կոստյումներով ստեղծված լուքերի մեծ մասի հիմքում դասական ոճն է։

Կաշվե կոստյումներ

Դե ինչ, կարծում եմ` կգտնես քեզ համար ու քեզ հարմար տարբերակ )))

 

Շարունակելի…

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել  Ferfetch կայքում և  Fashion Alphabet ինստագրամյան էջում: