Հարսանյաց զգեստ 2020-2021

Յուրաքանչյուր աղջկա համար հարսանիքը անմոռանալի և կարևոր իրադարձություն է։ Այդ օրն ամեն ինչ պետք է լինի իդեալական. հարսանյաց զգեստը բացառություն չէ։

Հարսանյաց նորաձևությունը ֆեյշն ինդուստրիայի առանձին ճյուղ է, որն ընդհանուր միտումների հետ մեկտեղ ունի իր գաղտնիքները և նրբությունները։ Դրանց մասին պետք է իմանալ, եթե ուզում ես ունենալ անկրկնելի տեսք սեփական հարսանիքին։

Հարսանյաց զգեստները առանձնանում են իրենց շքեղությամբ և գեղեցկությամբ։ Ինչն արտահայտվում է կտորի տեսակի, կտրվածքի, զարդարանքների մեջ։

Տարիներ շարունակ հարսանյաց նորաձևությունը մնալով տրադիցիոնալ և կոնսերվատիվ` գնալով ենթարկվում է փոփոխության։

Պոդիումներում հիմա կարող ենք տեսնել ոչ միայն կլասիկ արքայադստեր փարթամ, այլ նաև անսովոր գույների և կտրվածքների զգեստներ։

Մոդայի տները` Jenny Packham, Marchesa, Zahair Murad, Lela Rosse, Elie Saab, Vera Wang պատրաստել են համարձակ և հիասքանչ հարսանյաց զգեստներ նոր սեզոնի համար։

Նոր հարսանյաց հավաքածուներում տեղ են գտել նաև կրեատիվ մի շարք լուծումներ։ Օրինակ` վարդագույն, կարմիր, դեղին զգեստներ, հարսանյաց տաբատներով կոստյումներ և կոմբինեզոններ, որոնք մրցակցելով հարսանյաց զգեստների հետ՝ կլինեն տարվա գլխավոր թրենդը։

Մոդան արագորեն ներխուժեց հարսանյաց աշխարհ և ես այս հոդվածում կխոսեմ հարսանյաց զգեստների գլխավոր տենդենցների մասին։ Իսկ ավելի կոնկրետ՝ կառանձնացնեմ թոփ-10 թրենդները, որոնք ավելի են ընդգծում 2020-2021-ի թարմ և վերջին ուղղությունները։

 

Հարսանյաց զգեստներ 2020-2021

 

Ժանյակ և ժանյակե ծաղիկներ

Համարյա յուրաքանչյուր հավաքածուում կան զգեստներ ամբողջովին կամ կիսով չափ զարդարված ժանյակե ծաղիկներով և այլ մոտիվներով։

Oscar de la Renta, Օսկար դե լա Ռենտա, հարսանյաց զգեստ, հարսի շոր, թրենդային հարսի շոր, մոդայիկ հարսի շոր
Oscar de la Renta (նկարը՝ www.oscardelarenta.com)

 

Թրենդային հարսանյաց զգեստներ փետուրներով

Համարձակ դեկոր հարսանյաց զգեստների համար, որը կտա հիասքանչ և առեղծվածային տեսք։

Oscar de la Renta, Օսկար դե լա Ռենտա, հարսանյաց զգեստ, հարսի շոր, թրենդային հարսի շոր, մոդայիկ հարսի շոր
Oscar de la Renta (նկարը՝ oscardelarenta.com/)

 

Հարսանյաց զգեստ 2020-2021

Մոդայիկ հարսանյաց  կոստյումներ և կոմբինեզոններ

Թրենդային այլընտրանք հարսանյաց կլասիկ զգեստներին։

Հատուկ նրանց համար, ովքեր համարձակ են և ցանկանում են տարբերվել։

Lela Rose, հարսանյաց կոմբինեզոն, սպիտակ կոմբինեզոն, հարսանյաց կոստյում, սպիտակ կոստյում
Lela Rose (Նկարը՝ lelarose.com)
Theia Bridal (Նկարը՝ bridal.theiacouture.com)

 

Հիասքանչ գունավոր հարսանյաց զգեստներ

Ահա ևս մեկ համարձակ թրենդ։ Գայթակղիչ հարսանյաց զգեստներ կարմիր, կապույտ, դեղին, վարդագույն գույներով։

Ավելի նուրբ գունային լուծումներով հարսանյաց զգեստներ ներկայացված են երկնագույն, կաթնագույն, ոսկեգույն երանգներով։

Vera Wang, Վերա Վոնգ, հարսանյաց զգեստ, գունավոր հարսանյաց զգեստ
Vera Wang (Նկարը՝ verawang.com)

 

 

Մեծ բանտով զգեստներ

2020-2021 հարսանյաց զգեստների կարևոր էլեմենտ կլինեն մեծ բանտերը։

Թրենդային բանտիկներ- կոնտրաստային գույների մեջ կամ հենց հարսանյաց զգեստի գույն- կարված մեջքին, կրծքի հատվածում կամ գոտկատեղին։

Oscar de la Renta, Marchesa, հարսի շոր, հարսանյաց զգեստ, հարսի շոր 2020
Oscar de la Renta
(նկարը՝ oscardelarenta.com/)
Marchesa (նկարը՝ marchesa.com)

 

Հարսանյաց զգեստ 2020-2021

 

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Oscar de la Renta, Lela Rose, Theia Bridal, Vera Wang, Marchesa կայքերում:

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։