Ակտուալ ջինսեր 2021. գունավոր դենիմ

Դենիիիի~մ ֆորեվր…. Չհնացող մոդա և հիմնական զգեստապահարանի անբաժանելի մաս։

Նրանք վերադարձել են 80-ականներից։ Հիմա ակտուալ են հատկապես գունավոր ջինսերը։

Շատ հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են` Chanel, Isabel Marant, Alberta Ferretti, իրենց ցուցադրությունների ժամանակ շեշտը դրել էին հենց գույնի վրա։ Սկսած ամենապաստելային գույներից` մինչև խելահեղ վառ ու հյութեղը։

Վերջին ցուցադրություններից պարզ է դառնում, որ ջինսերից նորաձև են` կլյոշը, ուղիղ ձևերը, ազատ ձևածքի, հաստ ծալվածքները, չմշակված ծայրերը, գունավոր դենիմը։

Տաբատի ձևը ընտրիր, որը քեզ հարմար է` սկսած բարձր գոտկատեղից, մինչև ամենացածրը։

Հիշու՞մ ես 2000-ականների հիթը… Այոոո~ոո… ցածր գոտկատեղ։ Եթե դեռ զգեստապահարանում պահած ունես ցածր գոտկատեղով ջինսեր, ապա առանց երկմտելու վստահ հանիր. Դրանք նորից ակտուալ են։

Իսկ եթե ցանկանում ես գույներ մտցնել քո զգեստապահարան, ապա գունավոր դենիմը հիանալի տարբերակ է։ Դրանք ունիվերսալ են` կարող ես համադրել տարբեր իրերի հետ և ստանալ տարբեր լուքեր։

trend 2021

Մի քանի խորհուրդ, թե ինչպես կրել գունավոր դենիմ.

· Ընտրիր այն ջինսի մոդելը, որը համապատասխանում է քո կազմվածքին։

· Կրիր նեյտրալ այլ հագուստի հետ, հատկապես, եթե ջինսիդ գույնը շատ վառ է։

· Կամ կարող ես ընտրել նույն գույնի բլուզ և աքսեսուարներ, որպեսզի ստանաս մոնոխրոմ լուք։

· Սակայն եթե համարձակ ես և չես վախենում էքսպերիմենտներից, ապա հագիր վառ գույների ջինս և այլ վառ գույներով բլուզ։

· Եթե ուզում ես կերպարիդ հաղորդել նրբություն և մի փոքր էլ ռոմանտիկա, ապա ընտրիր պաստելային գույները (վարդագույնը քեզ օգնական)։

· Գունավոր դենիմի հետ ցանկալի է, որ կրես սև, շագանակագույն կամ մարմնագույն կոշիկ (բարձրակրունկ, առանց կրունկ, սպորտային՝ կախված, թե ուր ես գնալու)։

Գունավոր դենիմ

Դե հիմա արի միասին քննարկենք մի քանի ավելի ակտուալ գույներ.

 

Վարդագույն ջինսեր

Այս գույնի հանդեպ կարծիքները հակասական են։ Ոմանց կարծիքով այն շատ աղջկական է, ասոցացվում է Բարբիի կերպարի հետ` հիմարիկ շիկահեր (тупая блондинка), իսկ մյուսները կրում են ամեն օր։

Բաց վարդագույնը հիանալի է մոնոխրոմ լուքում կամ յասամանագույնի (лавандовый), զմրուխտագույնի (бирюзовый), բաց կանաչի (мятный) համադրությամբ։

vardaguyn denim, vardaguyn jins

Կարմիր-սպիտակ

Կարմիրն ինքն իրենով բարդ գույն է և այն պետք է համադրել այնպիսի գույների հետ, որոնք կօգնեն կերպարն առավել թեթև դարձնել, ինչպես նաև լրացնել և շեշտադրել։ Սպիտակն ամենահարմար տարբերակն է։

gunavor denim

Դեղին ջինսեր

Դեղինը և մոխրագույնը Pantone ինստիտուտի կողմից ընտրված ամենա-ամենա գույներն են 2021-ին։ Միացրեք այս գույները գարնան-ամռան լուքերում և վուալյա… կլինեք ամենաոճային պերսոնան։

jinser 2021

Total look

Մոնոխրոմ կերպար ստեղծելու համար, որպես վերև ընտրիր նույն գույնի ջինսից բաճկոն, կարդիգան, ֆուտբոլկա, վոդոլազկա, վերնաշապիկ։

Կարևորը՝ չմոռանաս, որ աքսեսուարներներն էլ պետք է նույն գունային գամմայի մեջ լինեն։

total look

 

 

P.S. Ընթերցիր, ԿԻՍՎԻՐ Քո կարծիքով, իսկ ես կկիսվեմ հետաքրքիր ու թարմ նյութերով։ Եվ չմոռանաս պահպանել հոդվածը սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը։

 

Նորաձևությանն առնչվող այլ նյութերի համար անցիր հղումով :

Նկարներում պատկերված իրերը կարող եք գտնել Zara, Ferfetch, Mango կայքերում;