Notice: Trying to access array offset on value of type null in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/themes/gillion/inc/elements/heading.php on line 272
Կիսված ամենաթարմ կարծիքները
1 կարծիք
0 Հավանում
4 Լուսանկար
#REBER_MOZART #շոկոլադ
Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ տեանկյունից REBER MOZART շոկոլադե կոնֆետների մասին։
Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։
Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.
Գին/որակ
Գին/քաշ
Որակ/գնում, սպառում
Ինչ խոսք, հետաքրքիր ու յուրօրինակ փաթեթավորումն ապրանքի սպառումը խթանելու հրաշալի քայլերից է։
Այստեղ վառ, պատշաճ (презентабельный) փաթեթավորում է՝ Մոցարտի դիմանկարով։
Տուփում առկա է 10 շոկոլադ՝ 3 տարբեր համով։ Որպես միջուկ օգտագործվել է մարցիպանը։
Գինը՝ 4500-6000 դրամ։
Որակի մասին խոսելը բարդ է քանզի մարցիպան սիրողները կգնահատեն այս արտադրանքը։ Իսկ նրանք ովքեր անտարբեր են էապես վաու էֆֆեկտ չի լինի։ Եթե հաշվի չառնենք այս նյուանսը, ապա պրոդուկտն իրոք որակյալ է և շատ համեղ:
4500-6000 դրամ՝ 200 գրամի դիմաց։
Գինը համապատասխանում է որակին։
Խորհուրդ ենք տալիս. մարցիպանի սիրահարները թող հաստատ փորձեն։
1 կարծիք
0 Հավանում
2 Լուսանկար
#SNICKERS #Սնիկերս
Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ տեանկյունից մետաղե տուփով SNICKERS -ի մասին։
Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։
Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.
Գին/որակ
Գին/քաշ
Որակ/գնում, սպառում
Սա SNICKERS-ի անցյալ տարվա նորույթն է։
Կոնֆետները տեղադրված են երկաթե տուփի մեջ, որն ունի տարայի (канистр) ձև։ Դե իրենց կարգախոսին լրիվ համապատասխան )))
Տուփում առկա են 9 կոնֆետ՝ տարբեր չափսերի և տարբեր համերի՝ 2 մեծ և 7 փոքր։
Ինչպես նաև որպես նորույթ կա է պլոմբիրի համով տարբերակը։
Գինը՝ 3000-3500 դրամ։ Որակը քննարկման ենթական չէ այս դեպքում. ինչպես միշտ համն ու որակը գերազանց են։
3000-3500 դրամ` 205 գրամի դիմաց։
Ընդունելի գին է, եթե նկատի ունենք երկաթե տարան և ընդհանուր շուկայի գնային քաղաքականությունը:
Արժե գնել, որպես նվերի լրացում կամ որպես նորույթ, եթե SNICKERS-ի սիրահար ես։
Խորհուրդ ենք տալիս՝ հատկապես SNICKERS-ի սիրահարներին)))
1 կարծիք
0 Հավանում
2 Լուսանկար
#Б_Ю_АЛЕКСАНДРОВ #сырок #պանրիկ
Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ տեանկյունից Б. Ю. АЛЕКСАНДРОВ քաղցր պանրիկի մասին։
Հիշեցնեմ, որ մենք ինքներս փորձում ենք պրոդուկտները` օգտագործում և նոր միայն կիսվում մեր անկեղծ կարծիքով։
Ապրանքները գնահատելու ենք հետևյալ կերպ.
Գին/որակ
Գին/քաշ
Որակ/գնում, սպառում
Պանրիկը ներկայացված է կարտոնից տուփով՝ իսկ հենց պանրիկը դրված է ալյումինաթղթի մեջ։
Այս բրենդն ունի առավել քան 20 տեսակի ջնարակապատ քաղցր պանրիկ։ Սակայն այսօր կկիսվենք կոնկրետ սպիտակ շոկոլադով պատված, պիստակի և մալինայի համով քաղցր պանրիկի մասին։
Գինը՝ 400-500 դրամ։Կոնկրետ սա համեղ է, բայց բավականին «խեղդող» քաղցրություն ունի։ Նկատի ունեցեք, եթե քաղցրի մեծ սիրահար չեք:
Պիստակի համը ընդհանրապես չի զգացվում։ Մի փոքր մալինայի թթվաշություն կա։
400-500 դրամ 50 գրամի դիմաց…Ինչ խոսք, բավականին թանկ է։
Գինը հավասար է մեկ շոկոլադե սալիկի կամ տեղական արտադրության 2-3 ջնարակապատ պանրիկի։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է դիտարկի ըստ իր նախասիրության և գրպանի:
Եվ այսպես, Б. Ю. АЛЕКСАНДРОВ պանրիկը որակապես բավակինի բարձր է, այդ իսկ պատճառով մենք այն խորհուրդ ենք տալիս, բայց նաև հաստատում ենք, որ շուկայում կարելի է ավելի լավ տարբերակներ գտնել՝ նույն արժեքով կամ նույնիսկ ավելի մատչելի:
[quads id=4]
Stay connected