#Raffaello #Ռաֆաելո #շոկոլադե սալիկ

Այսօր կիսվելու ենք մեր սուբյեկտիվ կարծիքով՝ օբյեկտիվ տեսանկյունից Raffaello շոկոլադե սալիկի մասին։

Այն գնահատելու ենք հետևյալ կերպ.

Գին/որակ

Գին/քաշ

Որակ/գնում, սպառում

 

Ferrero ընկերության հաջորդ նորույթը Raffaello շոկոլադե սալիկն է։

Ինչպես Ferrero Rocher-ի սալիկը, այնպես էլ սա կարտոնե տուփի մեջ է`փաթաթված ալյումինաթիթեղով։

Արտադրվում է 2 համով՝ սպիտակ շոկոլադ կոկոսի փաթիլներով՝ որպես կլասիկ տարբերակ, և սպիտակ շոկոլադ անանասով ու կոկոսի փաթիլներով։

Անանասով տարբերակը մի փոքր թթվաշություն ունի: Սա կարող է հետաքրքրել ինչ-որ նոր, ոչ սովորական համերի սիրահարներին։

Կլասիկ տարբերակը չի առանձնանում ինչ-որ յուրահատուկ համով։

Կլոր սպիտակ փաթիլների սիրահարներին կարող է այդքան էլ դուր չգալ այս նորույթը, քանզի Raffaello-ն ասոցացվում է կոկոսային փաթիլների և եթերային կերպարի հետ։

Գինը՝  1750+/- դրամ։  Եթե դիտարկենք որպես առանձին պրոդուկտ և չկապենք մեր իմացած կոնֆետի հետ, սալիկը ինքն իրենով որպես շոկոլադ շատ համեղ է, իսկ որակի մասին պարզապես խոսքեր չկան։

1750+/- դրամի դիմաց՝ 90 գրամ 😏։ Որպես նորույթ մի գուցե ընդունելի է։

 

Եվ այսպես, սալիկի որակը, ինչ խոսք, բարձունքում է, ինչպես Ferrero-ի ցանկացած պրոդուկտի դեպքում է, սակայն կլոր սպիտակ փաթիլների սիրահարներին կարող է այդքան էլ չգոհացնել այս նորույթը։