Алекс Михаэлидес. Безмолвный пациент

Դժվարը լռելն է, թե՞ խոսելը, երբ մի վայրկյանում ներսումդ կոտրվում է ամեն ինչ Հետաքիքիր ստեղծագործություն՝ խճճված սյուժեով ու անսպասելի վերջաբանով: Սովորաբար գրքի կեսերից արդեն պարզ է դառնում՝ ով է մարդասպանը, մեղավորը, պատճառները և այլն: Սա նման գրքերից չէ…մինչև վերջ խաղաքարտերն այդպես էլ չեն բացվում…համենայն դեպս իմ համար))):   Գիրքը հետաքրքիր է, ուզում ես որքան հնարավոր է շուտ բացահայտել գլխավոր հերոսուհու լռության պատճառը: Ճիշտ է, ընթացքում գալիս է մի պահ, երբ էլ չես ուզում շարունակել կարդալ, սակայն պետք է ստիպել ու շարունակել. վերջաբանը հաստատ արժի))) Իսկ վերջում ընթերցողի առաջ կանգնում է մարդկային ողջ էգոիզմը, անշնորհակալ էությունը, անպատասխանատվությունն ու ճղճիմությունը…