Տորթ Արջուկ. հետաքրքիր բաղադրատոմս

Ողջույն ընկերներ

Այսօր ցանկանում եմ կիսվել ձեզ հետ Արջուկ տորթի բաղադրատոմսով, որը բոլորին հայտնի է դեռ խորհրդային տարիներից:

Իմ բաղադրատոմսը մի փոքր տարբերվում է դասականից. հնարավոր է այն ձեզ բարդ թվա, բայց հավատացեք այս հիանալի համի համար արժի ռիսկի գնալ ու պատրաստել այս տորթը:

 

Եվ այսպես, սկսեցինք.

 

Բաղադրիչները՝

Ալյուր – 400 գր.

Ձվի դեղնուց – 5 հատ

Կարագ – 180 գր.

Թթվասեր – 1.5 ճ. գդ.

Սոդա – 0.5 թ. գդ.

Աղ – 1 պտղունց

Մեկ կիտրոնի ցեդրա

 

Բեզեի համար

Ձվի սպիտակուց – 4 հատ

Շաքարավազ – 150 գր.

Ընկույզ – 150 գր.

 

Կրեմի համար

Կարագ – 180 գր.

Խտացրած կաթ – 1 բանկա

 

Գանաժի համար

Կաթ – 70 մլ

Սև շոկոլադ – 150 գր.

Կարագ – 15 գր.

 

Տորթ Արջուկ. հետաքրքիր բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք խմորը:

Մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, վրան ավելացնում ենք քերիչով անցկացված սառեցված կարագը:

Կարևոր պահ. կարագը քերելու ընթացքում այն փափկում է և սկսում կպչել ձեռքերին և քերիչին, դրա համար քերելու ընթացքում այն պետք է թաթախել ալյուրի մեջ:

Ձեռքերով խառնում ենք կարագն ու ալյուրը, ավելացնում դեղնուցները, թթվասերը, սոդան, աղն ու կիտրոնի ցեդրան և ամբողջը լավ խառնում:

Ստացված խմորը դնում ենք աշխատանքային սեղանի վրա և հունցում մինչ միասեռ դառնալը: Պետք է ստացվի փխրուն նուրբ խմոր:

Այն դնում ենք տոպրակի մեջ և տեղափոխում սառնարանը՝ 30 րոպեով:

Մինչ մեր խմորը կսառչի, պատրաստենք բեզեն:

Սառը սպիտակուցները միքսերով հարում ենք ՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը, այնուհետև  մաս-մաս լցնում ենք շաքարավազը՝ շարունակելով հարել մինչ կոշտ գագաթներ ստանալը:

Բեզեին ավելացնում ենք մանրացված ընկույզն ու զգուշորեն խառնում:

Բեզեն նույնպես դնում ենք սառնարանը:

Սառնարանից հանում ենք խմորը, դրան երշիկի ձև տալիս և բաժանում 4 հավասար մասի

Տորթ Միշկա, տորթ արջուկ, տորթ միշա, տորթ արջ,տորտ Միշկա, տորտ արջուկ, տորտ միշա, տորտ արջ, աղանդեր, դեսերտ, քաղցր, բլոգ, խոհանոցային բլոգ, բլոգեր, բաղադրատոմս, baxadratoms, xohanoc, tort arjuk, tort mishka, tort miska, торт мишка, дессерт, десерт, дисерт, диссерт, desert, dessert

Սկզբում խմորի առաջին մասն ենք գրտնակում մեր թխելու ֆորմայի չափսով: իմ ֆորման 24 սմ տրամագծով է:

Տորթ Արջուկ. հետաքրքիր բաղադրատոմս

Եթե գրտնակելիս խմորը կպչում է, մի փոքր ալյուր ենք շաղ տալիս աշխատանքային սեղանին:  

Գրտնակված խմորը զգուշերոն դնում ենք ֆորմայի վրա, ձեռքերով հավասարեցնում եզրերն ու վրան լցնում բեզեի մի մասը /բեզեն աչքաչափով բաժանեք 4 մասի/ : Պետք է ստացվի այսպես. 

Տորթ Միշկա, տորթ արջուկ, տորթ միշա, տորթ արջ,տորտ Միշկա, տորտ արջուկ, տորտ միշա, տորտ արջ, աղանդեր, դեսերտ, քաղցր, բլոգ, խոհանոցային բլոգ, բլոգեր, բաղադրատոմս, baxadratoms, xohanoc, tort arjuk, tort mishka, tort miska, торт мишка, дессерт, десерт, дисерт, диссерт, desert, dessert

Բեզեով խմորն ուղարկում ենք 180 ° տաքացրած ջեռոցն ու թխում 10-15 րոպե:

Այսպես թխում ենք 4 կորժերը և թողնում, որ դրանք լրիվ սառչեն:

Պատրաստում ենք կրեմը:

Հարում ենք փափկեցրած կարագը՝ մինչ սպիտակ դառնալը, այնուհետև գդալ-գդալ ավելացնում խտացրած կաթը՝ այդ ընթացքում շարունակելով հարել: Որպեսզի կրեմը շատ ջրալի չստացվի, ես օգտագործում եմ 1 բանկա խտացրած կաթից 2 լիքը ճ. գդ. պակաս:

Հավաքում ենք տորթը. կորժերի վրա քսում ենք կրեմը և իրար վրա դնում: Տորթի կողքերը և վերևի շերտը նույնպես պատում ենք կրեմով:

Տորթը 1 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի կրեմը մի փոքր ներծծվի, այնուհետև դնում ենք սառնարանը:

Այդ ընթացքում պատրաստում ենք գանաժը.

Դրա համար կաթսայի մեջ տաքացնում ենք կաթը, անջատում կրակն ու տաք կաթի մեջ հալեցնում շոկոլադը: Վերջում փայլի համար   ավելացնում ենք 15 գր կարագը:

Թողնում ենք գանաժը մի փոքր սառչի և լցնում տորթի վրա:

Տորթի կողքերը կարելի է զարդարել մանրացված ընկույզով:

Պատրաստի տորթը կրկին դնում ենք սառնարանը՝ մինչ գանաժն ամբողջությամբ կսառչի:

Վերջ, մնում է վայելեք համեղ տորթը

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ